ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն «շունչը պահած» Թուրքիային ազատ վիզային ռեժիմ կտրամադրի. BBC

worldseo.net

Եվրոպական հանձնաժողովը համաձայն է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի թույլտվություն տալ դեպի շենգենյան գոտի՝ փոխարենը Թուրքիայի առաջ մի քանի խիստ պայմաններ դնելով: Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով գրում է «BBC»-ին: 

Ինչպես նշվում է,  Եվրոպական միությունը Թուրքիայի առաջ մի քանի խիստ պայմաններ է դրել առանց վիզայի ռեժիմ սահմանելու դիմաց: Մասնավորապես՝ ԵՄ պահանջների շարքում առանձնանում են խոսքի ազատության, դատական արդարադատության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, հակաահաբեկչական օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, ինչպես նաև անօրինակ ճանապարհով ԵՄ տարածք մուտք գործած փախստականների հետ վերադարձի կազմակերպում:

Բանն այն է, որ դեռևս ապրիլի կեսին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել էր Անկարայի առջև դրված 72 պահանջների կեսից քիչը կատարելու մասին։ Թուրքիայի համար առավել խնդրահարույց են հենց խոսքի ազատության և արդար դատավարության վերաբերյալ Եվրամիության պահանջները: 

BBC-ն նշում է, որ այդ պահանջների կատարումը քիչ հավանական է. Թուրքիայի իշխանությունները չեն հանդուրժում այլախոհություն և քննադատություն, բայց այս հուսահատ ժամանակներում ԵՄ երկրները հասարակության մեծ ճնշման տակ են գտնվում, որոնք պահանջում են լուծել միգրացիոն ճգնաժամը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիան և ԵՄ պայմանագիր ստորագրեցին՝ անօրինական միգրացիոն քաղաքականության հարցերի վերաբերյալ: Այդ պայմանավորվածության շրջանակներում կողմերը պայմանավորվել են արագացնել Թուրքիայի համար Շենգենյան վիզաների վերացման աշխատանքները և սկսել ազատականացման գործընթացը ոչ թե 2017 թվականին, այլ այս տարվա հուլիսից:

Փաստորեն, ստացվում է՝ ԵՄ-ն իրոք երկու քարի արանքն է հայտնվել: Մի կողմից այն շատ մեծ դժվարությամբ և ինչպես ԲԲՍ-ն է որակում՝ «շունչը պահած» է ստորագրում Թուրքիայի հետ գործարքը, մյուս կողմից էլ պարզապես այլընտրանք չունի և ստիպված է դիմում նման քայլի՝ եվրոպացիների ճնշման տակ գտնվելով, ովքեր պահանջում են ցանկացած գնով լուծել ԵՄ համար իսկական պատուհաս դարձած միգրացիոն ճգնաժամը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: