ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քլինթոնը ցանկանում է միավորվել Սանդերսի հետ՝ ընդդեմ Թրամփի

Louise Wateridge / Zuma / Globallookpress.com

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում ուժերը միավորելը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ իր արշավի ներկայացուցիչներն ու Սանդերսի ընտրական շտաբն արդեն փոխգործակցում են այդ հարցով։ Ըստ ամենայնի, այդ շփումները կակտիվանան հունիսի 7-ին ԱՄՆ 6 նահանգներում նախնական ընտրությունների անցկացումից հետո։

Նախկին պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ինքն ու Սանդերսը պատրաստվում են անել ամեն բան, որպեսզի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չկարողանա հայտնվել Սպիտակ տանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 8%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: