ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օռլանդոյի դեպքերը կարող են փոխել ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավի առանցքային հարցը

wreg.com

Իլինոյս նահանգից սենատոր Դիկ Դուրբինը ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել ընդունել նոր օրենք, որը կարող է խստացնել երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքերով, եթե օրենսդիր իշխանությունը չընդունի նման օրենք, ապա այն կդառնա հրազենի կիրառմամբ «հաջորդ ահաբեկչության հանցակից»։

Դուրբինը նման կոչով հանդես է եկել նախօրեին ամերիկյան Օռլանդո քաղաքում գեյ ակումբի վրա իրականացված հարձակումից հետո, որը խլել է 50 մարդու կյանք: Նշվում է, որ  Օռլանդոյի հրաձգության համար կասկածյալը գենքը գնել է պաշտոնապես: «ATF-ն հետևել է այդ հրազենին: Մենք գիտենք, որ այդ մարդը գնել է առնվազն երկու միավոր հրազեն: Նա արգելքի տակ չի եղել: Նա օրենքով կարող էր մտնել խանութ և գնել հրազեն»,- ասել է ATF ներկայացուցիչ Թրևոր Վելինորը:

Նշենք, որ իր նախագահության ողջ ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել զենքի վաճառքի և զենք կրելու վերաբերյալ օրենսդրության խստացման կոչերով, սակայն գործնականում այս ուղղությամբ քիչ հաջողություն է գրանցել: Չնայած նրան, որ հրաձգային զենքի կիրառմամբ մահացությունների քանակով ԱՄՆ-ը զարգացած երկրների շարքում առաջինն է, ամերիկյան կոնգրեսում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, Օբամայի այս նախաձեռնությունն աջակցություն չի գտնում: Զենք կրելու կանոնները խստացնելու Օբամայի նախաձեռնության ընդդիմախոսները նրան մեղադրում են իր լիազորությունների չարաշահման մեջ: Նշենք, որ զենքի ազատ կրելու իրավունքը ԱՄՆ քաղաքացիների համար երաշխավորված է Սահմանադրության երկրորդ փոփոխությունով:

Այս հարցի շուրջ քննարկումներն ամեն անգամ ավելի են ակտիվանում հասարակական վայրերում մեծ թվով մարդկանց կյանք խլած հրաձգություններից հետո: 2013 թվականին Կենտուկիում տարրական դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո, երբ մահացել էր 26 մարդ՝ այդ թվում 20 երեխա, զենք կրելը սահմանափակելու հարցը դարձավ թեժ քննարկումների առարկա: Զենք կրելու կանոնների խստացման վերաբերյալ Օբամայի առաջարկած միջոցառումները վերաբերում են զենքի վաճառքի ժամանակ տվյալների ստուգման խստացմանը և զենքի առևտրով զբաղվելու պարտադիր լիցենզավորմանը, ինչպես նաև կիսաավտոմատ որոշ զինատեսակների վաճառքի արգելքին: Այս փոփոխության ընդդիմախոսները զենքի գնորդի տվյալների ուսումնասիրության կապակցությամբ մասնավորապես մտահոգություն էին հայտնում, որ այն կարող է դառնալ իշխանությունների կողմից քաղաքական շահարկումների առարկա, քանի որ օրենքի դիմաց ամբողջությամբ մաքուր մարդ գոյություն չունի: Միևնույն ժամանակ, տվյալների ստուգումն ամերիկյան հասարակության կողմից ընկալվում է որպես պետության միջամտություն անձնական կյանքին: Արդյունքում, Օբաման այս փոփոխությունները հաստատելու համար ստիպված էր շրջանցել կոնգրեսին, որտեղ մեծամասնություն կազմող հանրապետականներին աջակցում է ԱՄՆ-ի զենքի ամենաազդեցիկ լոբբին:

Վերլուծաբանները նշում են, որ Օբաման դժվար թե կարողանա օգտագործել Օռլանդոյի ողբերգությունը մինչև իր նախագահության ավարտ զենք կրելու կանոնները խստացնելու համար, սակայն այդ հարցն այսուհետ կենտրոնական կդառնա նախընտրական պայքարում: Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահի երկու ամենահավանական թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփն արդեն հայտնել են այս հարցի շուրջ իրենց դիրքորոշումը: Ինչպես Հանրապետական կուսակցության մյուս անդամները, Թրամփը նույնպես հանդես է գալիս զենքի վաճառքի և ազատ կրելու իրավունքի սահմանափակումների դեմ՝ նշելով, որ այդ դեպքում նման ողբերգությունների ժամանակ զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ կլինի: Քլինթոնի դիրքորոշումն այս հարցում այդքան էլ պարզ չէ. որոշ շրջաններում քարոզչության ժամանակ Քլինթոնը շեշտում է զենք կրելու սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին, իսկ որոշ նահանգներում նախընտրում է ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմային՝ կապված այդ հարցի նկատմամբ բնակչության դիրքորոշումից: Սակայն Օռլանդոյի դեպքերից հետո դեմոկրատ թեկնածուն ստիպված կլինի հստակ դիրքորոշում որդեգրել այս հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: