ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բաց քննարկում կլինի

Regnum

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության բաց քննարկում տեղի կունենա Իսրայելի Քնեսեթում: Այդ մասին հայտնել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետՅաիր Աուրոնը «Զորյան ինստիտուտին» տված հարցազրույցում: Ըստ նրա` Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության հանրային քննրակումներից և ազատ քվեարկությունից` չցանկանալով վանել թուրքական կառավարությանը, որին առանցքային դաշնակից էր համարում, և ԱՄՆ-ին:

«Քննելով վերջերս Բունդեսթագի ընդունած բանաձևը`կարելի է մի քանի կարևոր ասպեկտ առանձնացնել: Ժամանակակից Թուրքիան մեղավոր չէ Հայոց ցեղասպանության համար, սակայն Օսմանյան կայսրության բոլոր իրավունքների և պարտավորությունների օրինական իրավահաջորդն է:

Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Թուրքիայի յուրաքանչյուր հաջորդ ղեկավարն ամեն ինչ անում է փաստերը խճճելու և ժխտելու համար: Բացի այդ, Թուրքիան, օգտագործելով իր զգալի աշխարհաքաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները` ազդելու համար այլ երկրների վրա, ստիպելու համար պարտադրել նրանց միանալ ժխտողական քաղաքականությանը»,-ասել է Օրոնը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի այս ժամանակ Քնեսեթը քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Կան պոտենցիալ ձայներ, սակայն կառավարությունը թույլ չի տալիս սկսել քվեարկությունը: Թող այս տարին տարբերվի: Թող Քնեսեթում ազատ քվեարկություն անցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու վերաբերյալ»,-ասել է գիտնականը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: