ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով

osce.org

ԵԱՀԿ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորմանը, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զաները Վիեննայում ԵԱՀԿ անվտանգության ամենամյա համաժողովի ժամանակ: Նշենք, որ եռօրյա համաժողովի շրջանակներում նախատեսվում է համաեվրոպական անվտանգության հետ կապված հարցերի՝ այդ թվում նաև միգրացիոն ճգնաժամի, ԵԱՀԿ ընթացիկ օրակարգային հարցերի, Ուկրաինայի արևելքում իրավիճակի և ԵԱՀԿ տարածքում առկա սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնել:

Ուկրաինական ճգնաժամին կազմակերպիչներն առանձին քննարկում են հատկացրել, քանի որ իրենց կարծիքով այն հանդիսանում է ԵԱՀԿ տարածքում անվտանգության հիմնական սպառնալիք: Ուկրաինայից բացի որպես առավել խնդրահարույց շրջաններ համաժողովի կազմակերպիչներն առանձնացրել են Ղարաբաղը և Մերձդնեստրը: ԵԱՀԿ-ն այս երկու հակամարտությունների կապակցությամբ զգուշավոր դրական միտում է նկատում՝ կապված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման, ինչպես նաև «5+2» ձևաչափով Մերձդնեստրի շուրջ բանակցությունների վերսկսման հետ: Չնայած դրան, ինչպես հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը մեծ անհանգստություն է առաջացնում ԵԱՀԿ-ում: Նա ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդեն առկա ձևաչափում անցկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մատնանշել է անվտանգության ապահովման և կողմերի միջև վստահության հաստատման հարցում ձեռք բերված առաջընթացի կարևորությունը: «Տեղում ԵԱՀԿ մոնիթորինգի ուժեղացումը կարող է կայունացնող դեր խաղալ»,  - ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումներն անհանգստացնում են ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլ նաև ՄԱԿ-ին: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: