ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպացիները կորցնում են հանդուրժողականությունը

Laurent Cipriani/AP

Եվրոպայում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը սպառնում է լուրջ փոփոխություններ մտցնել ինչպես Բրյուսելի, այնպես էլ եվրոպական առանձին երկրների քաղաքականությունում:

Այսպես, 2017 թվականին եվրոպական որոշ երկրներում, որոնց, ի դեպ, բաժին է ընկնում եվրոպական տնտեսության մոտ 40 տոկոսը, տեղի կունենան խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ: Վերլուծաբանների կարծիքով բավական մեծ է հավանականությունը, որ դրանցում կհաղթեն ազգայնական ուժերը: Վերջիններիս վարկանիշը գնալով ավելանում է՝ կապված ազգային անվտանգության համար ահաբեկչության սպառնալիքի մեծացման հետ: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպայում տեղի է ունեցել 18 ահաբեկչություն, որոնց հետևանքով զոհվել է 443 մարդ, ընդ որում՝ նրանցից 172-ն ընթացիկ տարում: Ահաբեկչությունները գլխավորապես իրականացրել են մերձավորարևելյան երկրներից ժամանած միգրանտներն, ինչը էլ ավելի է մեծացնում եվրոպական հասարակության դժգոհությունը սեփական իշխանություններից և մասնավորապես վերջիններիս միգրացիոն քաղաքականությունից: Այս ֆոնին նվազում է նաև եվրոպացիների հադուժողականությունը իսլամ դավանողների նկատմամբ, ընդ որում, դա տարածվում է ոչ միայն նոր ժամանող միգրանտների, այլ նաև արդեն վաղուց ԵՄ-ում հաստատված մուսուլմանների վրա:

Ինչպես նշում է The Telegraph-ը, մուսուլմանների նկատմամբ առավել հանդուրժող երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիա, մուսուլմաններին մեղադրում են եվրոպական հասարակությանը սկզբունքորեն չինտեգրվելու և ահաբեկիչների նկատմամբ լավ վերաբերմունքի մեջ: «Մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում մուսուլմանների նկատմամբ բացասական վերաբերմունքն ավելացել է 9 տոկոսով, Իսպանիայում և Իտալիայում՝ 8, Հունաստանում՝ 12», - արձանագրում է պարբերականը:

Pew Research Center-ի տվյալների համաձայն՝ եվրոպացիների 59 տոկոսը վստահ է, որ իրենց երկրներում մուսուլման միգրանտներին ապաստան տրամադրելը մեծացնում է ահաբեկչության վտանգը, ինչպես նաև հարված է հասցնում տնտեսությանը: Նշվում է, որ նոր միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքն անդրադառնում է նաև ավելի վաղ եվրոպական երկրներում հաստատված մուսուլմանների վրա: Մուսուլմաններին ամենաշատը չեն սիրում Հունգարիայում (72 տոկոս),  Իտալիայում (69 տոկոս), Լեհաստանում (69 տոկոս) և Հունաստանում (65 տոկոս):

Նման պայմաններում ԵՄ երկու կարևորագույն երկրներում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, 2017 թվականին նախատեսվում են ընտրությունները, որոնք գործող իշխանությունները, որոշ փորձագետների կարծիքով, արդեն իսկ տանուլ են տվել: Ե՛վ Օլանդի, և՛ Մերկելի վարկանիշը վերջին շրջանում հասել են նվազագույնին՝ կապված միգրացիոն քաղաքականության հետ: Չնայած դրան՝ Մերկելն անցյալ շաբաթ հայտարարեց, որ մտադիր չէ փոխել միգրացիոն քաղաքականությունը և, որ Գերմանիան կշարունակի ընդունել մերձավորարևելյան երկրներից ժամանող միգրանտներին: Գերմանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո սա գերմանական հասարակության մի ստվար զանգվածի համար նշանակում էր, որ պաշտոնական Բեռլինը կշարունակի ընդունել «ահաբեկիչներին»: Ընդ որում, Մերկելի այս հայտարարությունը հիասթափեցնող էր ոչ միայն գերմանացիների համար, այլ նաև ԵՄ մյուս երկրների բնակչության համար, քանի որ դե-ֆակտո հենց Գերմանիայի կանցլերն է ԵՄ «առաջին ջութակը», և նրա նախաձեռնությամբ է Բրյուսելը ԵՄ ողջ տարածքում իրականացնում «բաց դռների» քաղաքականություն միգրանտների համար:

Այսպիսով, 2017 թվականի ընտրությունները Եվրոպայում կարելի է համարել յուրօրինակ հանրաքվե միասնական Եվրոպայի քաղաքական կայության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: