ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններում շարունակում է մնալ առաջատար

un.org

Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության երրորդ փուլից հետո շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ երրորդ փուլում Գուտերիշը ստացել է 11 «կողմ», 3 «դեմ» ձայն: ՄԱԿ-ի ԱԽ մեկ անդամ ձեռնպահ է մնացել:

Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: ՄԱԿ-ի ԱԽ քվեարկության արդյունքում երրորդ հորիզոնակում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովան և Արգենտինայի ԱԳ նախարար Սուսանա Մալկորրան:

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի լիազորությունները կավարտվեն 2017 թվականի հունվարի 1-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: