ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Բուլղարիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր

Julia Lazarova / sofiaecho.com

Հոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ «Բուլղարների համաշխարհային պառլամենտի» 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Ինրպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ պատմական իրողություն հանդիսացող և մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, որին զոհ է դարձել 1մլն. 650հազ. հայ, վաղեմության ժամկետ չունի:

Նախատեսվում է հռչակագիրն առաջիկայում ներկայացնել ԲՀ Ժողովրդական ժողովի ուշադրությանը: Հիշեցնենք, որ 2015 թվականին Բուլղարիան դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
19 C°
 
17°  29° 
14.07.2020
19°  31° 
15.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: