ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան. տնտեսական ճգնաժամից շահում է Ալիևի ընտանիքը

Ադրբեջանի բանկային ոլորտում խնդիրները դարձել են առանցքային թեմա տնտեսական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը։

Ելույթ ունենալով նիստում՝ պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ ադրբեջանցիները մեծ խնդիրների առաջ են կանգնում իրենց ավանդները վերադարձնելիս։ Նրա խոսքով՝ անգամ տնտեսագիտական կրթություն ունենալով չի հասկանում բանկային ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները։ «Նրանք իրականացնում են իրենց գործողությունները, 5-10 օրով ուժեղացնելով ազգային փոխարժեքը, դրանից հետո նորից իջեցնում են մանաթի փոխարժեքը։ Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող ստանալ իրենց ավանդները, իսկ դա բանկերի ղեկավարներին չի հուզում»,- ասել է նա։

Մեկ այլ պատգամավոր՝ Ալի Մասիմլին, խոսելով դոլարային ավանդների մասին, կոչ է արել ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատին պաշտպանել հասարակ մարդանց շահերը։ Նախորդ տարվանից սկսած նավթի և մանաթի արժեզրկման պատճառով ճգնաժամային վիճակում հայտնված Ադրբեջանի բնակչությունը դժվարանում է վճարել դոլարով վերցված վարկերը: Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին: Չի բացառվում, որ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում շուտով բնակչության մեկ երրորդին արգելվի դուրս գալ երկրից:

Նշենք, որ նախորդ տարի լողացող փոխարժեքի անցնելու պատճառով ադրբեջանական մանաթը բավականին արժեզրկվեց, ինչը լուրջ խնդիրներ ստեղծեց բանկային համակարգի համար: Ադրբեջանի բանկերն օգոստոսին տարեկան արտահայտմամբ ավելի քան հինգ անգամ կրճատել են դոլարի վաճառքը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները սեպտեմբերի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 41.1 տոկոսով:

Սակայն, ինչպես հայտնում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կենտրոնը, այս ամենը բացասաբար է անդրադարձել միայն հասարակ ժողովրդի ֆինանսական վիճակի վրա. Բաքվի իշխանությունները և մասնավորապես նախագահ Ալիևի ընտանիքը, որը վերահսկում են երկրի բանկային համակարգի հիմնական մասը, ինֆլյացիայի արդյունքում միլիոնավոր դոլարներ են աշխատել: Երևի այս է պատճառը, որ Ալիևը շարունակում է կտրականապես հերքել երկրում տնտեսական ճգնաժամի առկայությունը և պնդում է, որ Ադրբեջանն այս տարի ևս տնտեսական առաջընթաց է արձանագրել, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն Ադրբեջանի ՀՆԱ-ն առաջին  8 ամիսներին նվազել է 3.1%-ով նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Հատկանշական է, որ տարեսկզբին Ադրբեջանում կանխատեսվել էր 1% անկում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: