ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մի քիչ ավելի խելացի, քան Թրամփը». ԱՄՆ նորանշանակ նախագահի ավագ խորհրդականը

AP

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմի կայքում հայտնվել է պաշտոնական հաստատում նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում նախընտրական շտաբի ղեկավար Սթիվեն Բենոնի նշանակման մասին։

 «Ես շատ ուրախ եմ, որ իմ հաջողակ թիմն ինձ հետ համատեղ կապահովի երկրի ղեկավարությունը։ Սթիվը բարձր որակավորում ունեցող ղեկավար է, ով լավ է աշխատել մեր արշավի ընթացքում և բերել մեզ պատմական հաղթանակի»,- հաղորդագրությունում մեջբերվում են Թրամփի խոսքերը։

Բենոնը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքում, աղքատ ընտանիքում: Նա ավարտել է Ջորջթաունի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում, այնուհետև ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ հուսալով աշխատանքի անցնել հեղինակավոր Wall Street-ում :

1983 թ-ին Բենոնը դարձել է ԱՄՆ ռազմածովային սպա, ապա միացել Goldman Sachs կազմակերպությանը՝ որպես ներդրումային բանկիր:

«Ես սերում եմ իռլանդական կաթոլիկ, քենեդիամետ դեմոկրատների ընտանիքից», - հայտարարել է պարոն Բենոնը` Bloomberg-ին տված հարցազրույցում, - «Ես Ռեյգանի մեծագույն երկրպագուներից եմ»:

«Իսկ Ջիմի Քարտերն ու Ջորջ Բուշն իսկական քաոսի վերածեցին ողջ երկիրը: Նրանք  Ամերիկան մեծագույն աղետ դարձրին», - նշել է Սթիվ Բենոնը:

Սակայն, Թրամփի նորանշանակ ավագ խորհրդականը մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ, քանի որ փորձեր է արել խեղդել նախկին կնոջը, ում հետո արգելել է իր դեմ ցուցմունք տալ ոստիկանությունում, հաղորդում է The New York Times-ը:

Ըստ պարբերականի՝ Կալիֆոռնիայում գտնվող իրենց տանը նա մի քանի անգամ հարձակվել է նախկին կնոջ՝ Մարի Լուիզ Պիկարի վրա, ում հետո ստիպել է հեռանալ քաղաքից ոստիկանությանը վկայություն տալուց խուսափելու համար:

Ուշագրավ է, որ բազում փորձագետներ խիստ բացասական կարծիք ունեն Բենոնի մասին և նրան անվանում են կոպիտ, անկիրթ, ամբարտավան և այլն:

«Նա մեծ ռասիստ ու ֆաշիստ է: Ծայրահեղ ծայրահեղական», - Բենոնի մասին արտահայտվել է համակուսակից հանրապետականներից մեկը՝ քաղաքական խորհրդատու Ջոն Վիվերը:

Մեկ ուրիշն էլ նրան հրեատյաց է անվանել՝ նշելով, որ նա Թրամփից միայն նրանով է տարբերվում, որ «մի քիչ ավելի խելացի է»:

Ինչևէ, կիրակի օրը Սպիտակ տանը աշխատանքի նման առաջարկ ստանալուց հետո Բենոնը հայտարարել է, որ ամեն կերպ կօգնի Թրամփին՝ նոր հաջողությունների հասնելու համար:

«Մենք շատ լավ քարոզարշավ տարանք, որն ի վերջո հանգեցրեց հաղթանակի: Կշարունակենք նույն կերպ հաջողության հասնելու համար»,- նշել է նա:

Հավելենք, որ Թրամփը իր նորակազմ թիմի հետ կզբաղեցնի Սպիտակ Տունը եկող տարվանից միայն, երբ հունվարի 21-ին տեղի ունենա նրա երդմնակալության արարողությունը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: