Չինաստանին ուղղված Թրամփի սպառնալիքներն իրականություն կդառնա՞ն
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների համար «շրջադարձային պահ» է եկել: Չնշելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ Չինաստանի նախագահն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ կողմ է արտահայտվել ԱՄՆ նոր վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունների աստիճանական փոփոխությանը:
«Հուսով եմ՝ երկու կողմերը միասին կաշխատեն՝ կենտրոնանալով համագործակցության վրա, կհաղթահարեն տարաձայնությունները և հարաբերությունների աստիճանական փոփոխություն կապահովեն»,- հայտարարել է Սի Ծինփինը:
Նշենք, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական քարոզարշավի զգալի մասն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կառուցել է Չինաստանի խիստ քննադատության վրա՝ մեղադրելով Չինաստանին ԱՄՆ-ի տնտեսական բոլոր անհաջողություններում և սպառնալով ընտրվելու դեպքում տնտեսական պատերազմ սկսել նրա դեմ:
Չնայած նման կոշտ նախընտրական քարոզարշավին՝ Թրամփը նոյեմբերի 13-ին անսպասելի զանգահարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները «հաստատել են հստակ և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ»: Չինական ԶԼՄ-ներն իրենց հերթին ուշադրություն են հրավիրում ամերիկյան նոր նախագահի կողմից Չինաստանի կարևորման վրա:
Նշենք, որ մինչ այդ Թրամփը Չինաստանին անվանում էր «արժութային մանիպուլյատոր» և սպառնում էր դա կրկնել նախագահ դառնալուց հետո՝ պաշտոնապես: Նա խոստանում էր ԱՄՆ վերադարձնել Չինաստանում ամերիկյան ընկերությունների կողմից ստեղծված աշխատատեղերը: Թրամփը խոստանում էր նաև բարձրացնել չինական ապրանքների համար տուրքերը 45 տոկոսով: Սա իհարկե լուրջ աջակցություն ապահովեց Թրամփին ընտրությունների ժամանակ: Փորձագետներն արձանագրում են, որ Չինաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունն, ընդհանուր առմամբ, բնորոշ է բոլոր նախընտրական արշավներին՝ ընդգծելով, որ ընտրվելուց հետո դրանց հեղինակները միանգամից մոռացել են իրենց կոշտ դիրքորոշման մասին:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները հիմնականում վերաբերում են տնտեսական հարցերին: Քաղաքական մասով տարաձայնությունները վերաբերում են արևելյան Ասիայում և Հարավչինական ծովում անվտանգության հարցերին: Սակայն ընդհանուր առմամբ Չինաստանը չի սպառնում աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիային: Ինչ վերաբերում է տնտեսական տարաձայնություններին, նշենք, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասորդը կազմում է 334 մլրդ դոլար:
Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի նախագահության առաջին շրջանում իհարկե չին-ամերիկյան հարաբերություններին դժվարին ժամանակներ են սպասվում, սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե Թրամփը հրաժարվի ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության գաղափարից, չին-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, քանի որ Պեկինը հաջողությամբ է լեզու գտնում տնտեսական մրցակիցների հետ:
Ավելացնենք, որ Չինաստանի համար Օբամայի պաշտոնավարման շրջանը եղել է չին-ամերիկյան հարաբերությունների համար բավականին դժվարին: Օբամայի վարչակազմը Քլինթոնի պետքարտուղար եղած ժամանակ կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Ասիա, որի նպատակն էր ամրապնդել ամերիկյան միության համակարգն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Սա միանշանակ ուղղված էր Չինաստանին զսպելուն: Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու համար ԱՄՆ-ը ստեղծել է Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը: Միևնույն ժամանակ, ավելացվում էր տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ