ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Միթե՞ Օբամայի վարչակազմը զգուշորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը. AP

topwar.ru

Միթե Օբամայի վարչակազմը զգուշորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Նման հարցադրում է արել Associated Pressգործակալությունը։

News.am-ը մեջբերում է AP հոդվածը, որտեղ նշվում է, որ «ցեղասպանություն» բառը երկար ժամանակ տաբու էր ԱՄՆ պաշտոնական անձանց համար, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի։ Սակայն ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը կոտրել է այդ լռությունը։

Անցյալ շաբաթ՝ Վաշինգթոնում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, Փաուերը հիշել էր Հայոց ցեղասպանության ժխտման մասին (Genocide denial against the Armenians)։

«Այս 5 բառը կարող են առաջ բերել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման, և որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակցի, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին աշխարհի անկայուն հատվածում շատ զգուշորեն վարվել մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդի մասին խոսելիս։ Այդ բառերը նաև անակնկալ էին, եթե մենք հաշվի ենք առնում Փաուերի կարգավիճակը, որն իր դասով երկրի երկրորդ դիվանագետն է, և նրա բառերը հնչել են որպես Օբամայի հասցեին քողարկված քննադատություն»,– ասված է հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Փաուերը նախքան պաշտոնը ստանձնելը շատ էր գրում ցեղասպանությունների նկատմամաբ ԱՄՆ արձագանքի մասին։ «Պաշտոնական անձինք պատմում են, որ հետնաբեմերում Փաուերը քարոզում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– ասված է հոդվածում։

Փաուերի մամուլի քարտուղար Քյորթիս Քուփերը հայտնել է, որ ցեղասպանության հիշատակումը հնչել էր Վիզելի կյանքի հիշատակման պատվին և պետք է համոզեր մյուսներին դեմ հանդես գալ, այլ ոչ թե պաշտպանել սիստեմատիկ անարդարությունը, զանգվածային գազանություններն ու ցեղասպանությունները, որոնցից մեկը նա ստիպված էր հանդուրժել։ Նա նշել է, որ Փաուերի բառերը չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության փոփոխությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 5 կմ/ժ
26 C°
 
18°  31° 
15.07.2020
19°  32° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: