ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016թ. ՀՀ տնտեսության շարժիչ ուժ է հանդիսացել արտահանումը. ԵԱԶԲ

Kapital.kz

Եվրասիական զարգացման բանկը հանդես է եկել ԵԱՏՄ երկրների՝ 2016թ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցով:

Զեկույցի համաձայն,  2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկում է ապրել է 2.6 %-ով՝ զիջելով առաջատարի դիրքերը ԵԱՏՄ երկրերի շարքում՝ ի հաշիվ գյուղատնտեսական արտադրանքի աճի նվազման (2015թ. համեմատ) և շինարարության ոլորտի անկման: Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը վերջին յոթ տարիների ռեկորդային անկումը գրանցեց՝ 2016թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7.8 %-ով: Նախորդ տարվա նոյեմբերին նկատվեց տնտեսական ակտիվության աճ:

Զեկույցում նշվում է, որ 2016թ. ՀՀ տնտեսության շարժիչ ուժը հանդիսացել է արտահանումը. առաջին եռամսյակում ՀՀ արտահանումը 2015թ. համեմատ ավելացել է 23.9 %-ով: 2016թ. արտահանման համախառն աճը կազմել է 19.6 %, իսկ ներմուծումը նվազել է 0.8 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նշվում է նաև այն մասին, որ նախորդ տարի ՀՀ տնտեսական աճին նպաստել է հանքաարդյունաբերության և արտադրական աճը (համապատասխանաբար 12.1 % և 4.3%):

2016թ. տարեկան դեֆլյացիայի մակարդակը ՀՀ տնտեսությունում կազմել է 1.1 %:

2016թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին 40 %-ով ավելացել է բյուջեի դեֆիցիտը:  Նշվում է, որ նախորդ տարի նվազել են ավելացված արժեքից, եկամտային և շահութահարկերից ստացված եկամուտները, և ավելացել են ծախսերը:

Նախորդ տարի ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ 2016թ. նոյեմբերի դրությամբ կազմելով 5596.3 մլն դոլար կամ որ նույնն է՝ ՀՆԱ 52.9%:

Նվազել է դոլարիզացիայի մակարդակը հայկական տնտեսությունում. եթե 2015թ. վերջին այն կազմում էր 65 %, ապա 2016թ. վերջում դոլարիզացիայի մակարդակը կազմել է 60.1%:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: