ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի այցը ՌԴ. տնտեսական օրակարգի ամփոփում

www.president.am

Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում:

Նախագահի մոսկովյան այցը կարող ենք բնութագրել՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների բազմակողմանի անդրադարձի լրացուցիչ հնարավորություն:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ), ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձավ ինչպես հայ-ռուսական հարաբերություններին առնչվող քաղաքական, տարածաշրջանային անվտանգության ու ռազմաքաղաքականության հետ կապված հարցերին (Մոսկովյան այցը ցույց տվեց «և-և»-ի քաղաքականության կենսունակությունը), այնպես է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին` ինչպես ԵԱՏՄ ներքո, այնպես էլ ավելի լայն կտրվածքով:

Բոլորովին պատահական չէ, որ ՄՄՀՊԻ լսարանի առջև նախագահը, ներկայացնելով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերն ու վերջին զարգացումները, խոսեց նաև այն հնարավորությունների ու դերակատարության մասին, որով Հայաստանն այսօր հանդես է գալի: Խոսքն այն հանգամանքի մասին է, որ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը պատրաստվում է նաև Եվրոպայի հետ հարաբերությունների նոր հարթությանն անցմանը: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի և նախաստորագման, ապա նաև՝ ստորագրման պատրաստական աշխատանքների մասին:  Այսինքն, ևս մեկ անգամ ներկայացվեցին եվրասիական շուկան եվրոպականի հետ կամրջելու գործիքները:

Եթե փորձենք այդ գործիքներն առանձնացնել, ապա ինչպես Սերժ Սարգսյանն ընդգծեց, դրանք են Կանադայի, Ճապոնիայի , Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և Նորվեգիայի հետ GSP  արտոնյալ առևտրային ռեժիմը, ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգը,  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորությունները: Այս համատեքստում պետք է հիշեցնենք, որ նախագահի այցը հաջորդում է Բելգիա և Ֆրանսիա կատարած այցերին, որտեղ բիզնես միջավայրի առջև բացվել են նույն գործիքների երկուստեք արդյունավետությունը՝ կրկին ՀՀ ակտիվ դերակատարությամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ ձևաչափերին, ապա, որպես այցի կարևորագույն ձեռքբերում, կարող ենք առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև ստորագրված Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը:

Հիմնադրամը կզբաղվի ներդրումային գրավչություն ունեցող ծրագրերի մշակմամբ, ինչը, բնականաբար, ներդրումային հնարավորություններ է բացում ոչ միայն ռուսական, այլև՝ ԵԱՏՄ շուկայի տնտեսվարող սուբյեկտների համար: Նրանք, իրենց հերթին, շահագրգռված կլինեն մասնակցելու այդ ծրագրերին՝ Հայաստանի դեպի արևմտյան շուկաներ ուղղորդող վերոնշյալ գործիքակազմից օգտվելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: