ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո՞ղ է Ասադն ի վերջո դառնալ ԱՄՆ աջակիցը Սիրիայում

Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին պաշտոնական այցը Թուրքիա: Դատելով այցի վերաբերյալ թուրքական և ամերիկյան մամուլի անդրադարձից՝ պետք է փաստել, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին պաշտոնական այցը  Թուրքիա և բանակցություններն իր ՆԱՏՕ դաշնակցի հետ հարթ չեն ընթացել: 

Այցի շրջանակներում բանակցությունների հիմնական թեմաներն էին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած անհամաձայնություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջը (Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու համար և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել նրան), ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ կողմից քրդերին տրվող աջակցությունը (ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է Սիրիայում քրդերին ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությանը՝ նրանց համարելով Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական Կուսակցության աջակիցները):

Համաձայն ամերիկյան մամուլի լուսաբանումների, պատասխանելով Թուրքիայի՝ Գյուլենի արտահանձման պահանջին, ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը հավատարիմ է մնացել մինչ այս ԱՄՆ կողմից հարցի շուրջ տարվող քաղաքականությանը՝ նշելով, որ արտահանձնումն իրավական խնդիր է և դրանով զբաղվում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Բավական հետաքրքիր էր Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Թիլերսոնի հայտարարությունն ԱՄՆ կողմից քրդական ուժերի աջակցության տրամադրման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, նշում է, որ նրանք իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են առկա տարբերակները, որոնք, ինչպիես ինքն է նկատել, դյուրին չեն, և նրանք ստիպված են լինելու կայացնել դժվար ընտրություններ:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նկատել է, որ Թուրքիան և ԱՄՆ քննարկել են հարցի շուրջ հնարավոր այլընտրանքները: Հարց է առաջանում, իսկ ո՞րն է լինելու այդ այլընտրանքը և  կարո՞ղ են, արդյոք, Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը և Սիրիայի իշխանական զորքերը դառնալ այդ այլընտրանքները:  Այս տարբերակը առնվազն չի կարելի բացառել՝ հաշվի առնելով հետևալ գործոնները:

Առաջին, ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա իր այցի ժամանակ ինքը նկատեց, որ Ասադի երկարաժամկետ կարգավիճակը որոշելու է Սիրիայի ժողովուրդը: Իր հերթին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին նույնպես հայտարարեց, որ Սիրիայում ԱՄՆ գերակայություն չէ այլևս Ասադի հեռացումը: Պետք է նկատել, որ սա Սիրիայում ԱՄՆ քաղաքականության հստակ փոփոխություն է:

Երկրորդ, նման հնարավոր եզրահանգման պատճառ են դառնում Թրամփի պաշտոնավարումից ի վեր, նրա արտաքին քաղաքականությունում նկատվող միտումներն առ այն, որ ի տարբերություն նախկին վարչակարգի, Թրամփն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը բերելու է այլ երկրների հետ պայմանավորվածությունների դաշտ՝ «ինչը ինչի դիմաց» սկզբունքով: Այդտեղ գլխավոր դերակատարները լինելու են ոչ թե տվյալ երկրի ընդդիմադիր ուժերն, այլ իշխանության ներկայացուցիչները:

Ուստի, ապագայում այս ուղղությամբ կարող ենք նոր զարգացումների ականատես լինել՝ անգամ չբացառելով, որ ի վերջո Ասադը դառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի հիմնական աջակիցը Սիրիայում՝ ԻՊ դեմ պայքարում:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: