ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Թրամփի ուղերձը մահմեդական աշխարհին. ԱՄՆ արտաքին քաղաքականությունում կանխորոշվող փոփոխությունները

The National

Կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցն արտերկիր՝ Սաուդյան Արաբիա: Առաջին երկիր այցի ընտրությունն  ավանդաբար կարևորվել է ԱՄՆ քաղաքական մշակույթում: Առաջին երկիր այցով  պայմանավորված, հնարավոր է եղել որոշակի ենթադրություններ անել երկրի արտաքին քաղաքականությունում ԱՄՆ նախագահի ունեցած առաջնահերթությունների մասին: Եթե նախկինում ԱՄՆ նախագահների այցերը հիմնականում տեղի են ունեցել հարևան երկրներ կամ ԱՄՆ եվրոպական դաշնակից երկրներ, ապա Դոնալդ Թրամփն իր առաջին այցով որոշակիորեն շեղվեց գործող ավանդույթից:

Երկրի ընտրությունը հատկանշական էր նաև նրանով, որ այն մահմեդական  երկիր էր: Ինչպես գիտենք, այս ընթացում Թրամփն աչքի է ընկել մահմեդական աշխարհի հանդեպ իր կտրուկ արտահայտություններով և քայլերով (ինչպես օրինակ գերազանցապես մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահամանափակող Թրամփի կարգադրությունը), որոնք Թրամփի հասցեին մահմեդական աշխարհի հանդեպ կանխակալ վերաբերունք ունենալու մեղադրանքների պատճառ դարձան:   Այցն, իհարկե, նաև հատկանաշական էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ նոր ձևաչափով՝ Արաբ-իսլամական ամերիկյան գագաթաժողովը, որն անցկացվեց «Միասին մենք գերակշռում ենք» նշանաբանի ներքո:

Գագաթաժողովի ընթացքում մահմեդական աշխահի առաջնորդների առաջ ԱՄՆ նախագահը հանդես եկավ լայնածավալ ելույթով, որը մի շարք կարևոր ուղերձներ էր  պարունակում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետագա քաղաքականության հիմնական ուղենիշների մասին: Ստորև անդրադառնանք այդ հիմնական ուղերձներին:

Մինչ ելույթի հիմնական շեշտադրումներին անդրադառնալը, կարևոր է նկատել, որ իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց երկու նոր նախագծերի մեկնարկի մասին: Առաջինը, Ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի  կենտրոնի (Global Center for Combating Extremist Ideology) հիմնումն է, որի գործունեության հիմքում, ինչպես Թրամփը հայտարարեց, պետք է ընկած լինի   գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների առաջնային դերակատարությունը ծայրահեղության դեմ պայքարում:  Մյուսը մահմեդական երկրների կողմից ահաբեկչության ֆինանսավորումը թիրախավորող կենտրոն հիմնելու վերաբերյալ  պայմանագրին էր: Կենտրոնում կհամանախագահեն ԱՄՆ և Սաուդյան Արաբիան, դրան կմիանա Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամները:

Անդրադառանալով ելույթի հիմնական շեշտադրումներին՝ պետք է փաստենք, որ Թրամփի ուղերձում կարմիր գծով շարադրված էր այն թեզը, որ մահմեդական երկրներից յուրաքանչյուրը պետք է այսուհետ ստանձնի ահաբեկչության դեմ պայքարի իր  բաժին պատասխանատվությունը և չսպասի, որ  ԱՄՆ-ը կգա և  իր փոխարեն կոչնչացնին հակառակորդին:  Մահմեդական երկրների առաջնորդների մոտ պատասխանատվության զգացումը մեծացնելու նպատակով էր, թերևս, որ իր խոսքում Թրամփն ընդգծեց, որ համաձայն տարբեր գնահատականների՝ ահաբեկչությունից տուժած մարդկանց 95 տոկոսից ավելին հենց մահմեդականներ են: Դա Թրամփի արտաքին քաղաքականությունում մինչ այս  նկատվող կայուն գծերից է. դաշնակիցների հետ հարաբերություններում կատարել պատասխանատվության վերաբաշխում՝ այլևս չկրելով պատասխանատվության ամբողջական բեռը: Նույն տրամաբանությունն է բնորոշ նաև ԱՄՆ-ի՝ իր ՆԱՏՕ դաշնակիցների հանդեպ  առ այսօր տարվող քաղաքականությանը:

Երկրորդ, ԱՄՆ նախագահը բացահայտ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են վերանայել իրենց արտաքին քաղաքականության այն գործիքները, որոնք մինչ այս չեն աշխատել: Ըստ ԱՄՆ նախագահի՝ այսուհետ իրենց որոշումները հիմնված են լինելու «իրական արդյունքների, այլ ոչ թե անհողդողդ գաղափարախոսության վրա»: Սա թերևս համապատասխանում է, մինչ այս կանխորոշված՝ գաղափարախոսության վրա հիմնված արտաքին քաղաքականությունից դեպի իրական քաղաքականություն անցմանը:  Նման քաղաքականության դեպքում, դժվար թե արժեքները չստորադասվեն քաղաքական շահերին, չնայած որ Թրամփն իր այս քաղաքականությունն անվանեց «սկզբունքային ռեալիզմ` հիմնված հիմնարար արժեքների և ընդհանուր հետաքրքությունների վրա»:

Երրորդ, հակադարձելով իր ընդդիմադիրների՝ մահմեդական աշխարհի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին  մեղադրանքներին, իր ելույթում Թրամփը փորձեց որևէ ջրբաժան չանցկացնել մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների միջև՝ ահաբեկչության դեմ պայքարը կոչելով  պայքար ոչ թե տարբեր կրոնների, կրոնական խմբերի կամ քաղաքակրթությունների միջև, այլ ինչպես ինքն անվանեց՝ «պայքար բարբարոս հանցագործների, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկային կյանքը, և բոլոր կրոններին պատկանող  պարկեշտ մարդկանց միջև, ովքեր ձգտում են պաշտպանել այն»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ մահմեդական աշխարհին ուղղված ԱՄՆ նախագահի ելույթում ուրվագծվեց ԱՄՆ արտաքին քաղաքականությույան որոշակի փոփոխություն՝ պատասխանատվության վերաբաշխում, որտեղ դաշնակիցներից յուրաքանչյուրը պետք է  ստանձնի պատասխանատվության իր բեռը: Իհարկե, սրանից չենք կարող ենթադրել,  որ ԱՄՆ պատրաստվում է թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում: ԱՄՆ իր ներկայությունը կշարունակի պահպանել՝ խորացնեով  երկկողմ հարաբերություններն իր դաշնակիցների հետ, որոնցից կունենա հստակ ակնկալիքներ՝  հիմնված գործնական հարաբերությունների վրա՝ «ինչն ինչի դիմաց սկզբունքով»:

Տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների շարքում թերևս առաջանային դեր կստանձնի հենց Սաուդյան Արաբիան: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի առաջին այցը տեղի ունեցավ հենց այս երկիր: Պատահակն չէ նաև այն, որ առաջին իսկ այցի ժամանակ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ կնքեց պայմանագիր, որը ենթադրում է 400 բիլիարդ դոլարի ներդրում երկու երկրներում (պայմանագիրը ներառում է $110 միլիարդ դոլարի զենքի վաճառք Սաուդյան Արաբիային): 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 4.83 կմ/ժ
13 C°
 
10°  19° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։