ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում անվտանգության խստացված միջոցառումները չեն նվազեցնում ահաբեկչական սպառնալիքը

Emilio Morenatti / AP

Իսպանիայի խոշոր քաղաքները Կատալոնիայի ահաբեկչություններից հետո ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ հանրային վայրերում ոստիկանների քանակն ավելացնելով և փողոցներում ցանկապատեր դնելով: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն օրերս իսպաներենով տեսանյութ են հրապարակել սոցցանցերում՝ Իսպանիային հասցեագրված սպառնալիքներով: Ընդ որում, ահաբեկչության սպառնալիքը շարունակում է բարձր մնալ ոչ միայն Իսպանիայում, այլև արևմտաեվրոպական մյուս երկրներում: Նախօրեին Ռոտերդամում (Հոլանդիա) ոստիկանությունը վերջին պահին չեղարկել է ամերիկյան Allah-Las ռոք խմբի համերգը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը հայտնել է, որ համերգասրահից ոչ հեռու ոստիկանությունը կանգնեցրել էր իսպանական պետհամարանիշներով ֆուրգոն, որում եղել է մի քանի գազային բալոն։ Աբութալեբը հայտնել է, որ համերգը չեղարկվել էր իսպանական ոստիկանության կողմից ստացված ահաբեկչական նախազգուշացման պատճառով։

Չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ ինչպես տեղական մակարդակով, այնպես էլ համաեվրոպական (խորցվում է տարբեր եվրոպական երկրների ուժային և հետախուզական կառույցների միջև համագործակցությունը)՝ փորձագետները կարծում են, որ Արևմտյան Եվրոպայի երկրներին չի հաջողվի խուսափել ահաբեկչությունների նոր շարքից. այդ միջոցառումները կարող են ապահովել քաղաքացիների անվտանգությունը միայն կարճ ժամանակահատվածով: «Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում պարտությունների ֆոնին գրոհայիններն այժմ փորձելու են սփոփանք գտնել Եվրոպայում ահաբեկչությունների միջոցով սարսափ տարածելով: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս Բարսելոնայի ահաբեկչությունը, ինչպես նաև դրա սպառնալիքը Ռոտերդամում, այժմ գրոհայինների թիրախում բացի ավանդական դարձած Փարիզից, Լոնդոնից և Բրյուսելից հայտնվել են համեմատաբար անվտանգ համարվող այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Իսպանիան և Ֆինլանդիան:

Միևնույն ժամանակ ահաբեկչությունները կանխելը ուժայինների համար գնալով ավելի է բարդանում: Ահաբեկչություն իրականացնելու համար այժմ գրոհայինները պայթուցիկներ և զենք չեն օգտագործում. իրենց սև գործն անելու համար բավարար է միայն ավտոմեքենա կամ դանակ ունենալը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: