ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչի՞ մասին են փաստում ԱՄՆ պետքարտուղարի հիմնական շեշտադրումները Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում կարևորում է հակամարտության կարգավորման հարցում կողմերի միջև վստահության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցմանը, Թիլերսոնն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է հակամարտության գոտուց հետ կանչել դիպուկահաներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի նման արձագանքը մի շարք կարևոր եզրակացությունների տեղիք է տալիս:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ կարևորում է, նախևառաջ, հակամարտության լուծման հարցում կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների հետագա հաջող ընթացքի մասին: Նման դիրքորոշումը համահունչ է հայկական կողմերից հաճախ բարձրաձայնվող այն թեզին, որ բանակցային սեղանին հնարավոր չէ հասնել հաջողության, երբ սահմաններին շարունակում են կրակոցներ հնչել և լինում են երկուստեք մարդկային զոհեր:

Հատկանշական է նաև այն, որ Թիլերսոնի արձագանքում հատուկ շեշտադրվում է տարվող ականազերծման աշխատանքների կարևորությունը և ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել համագործակցել այդ ուղղությամբ: Սա փաստում է այն մասին, որ ԱՄՆ-ը, որպես համանախագահող երկիր, փորձում է առանձնակի ուշադրություն դարձնել խնդրի հումանիտար կողմին՝ կարևորելով հակամատրության գոտում ապրող մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Եվ իսկապես հակամարտությունը չի կարող երբևէ վերջնական լուծում ստանալ, եթե չապահովի Արցախի բնակչության անվտանգությունը:

Վերջում մնում է միայն նշել, որ Թիլերսոնի նման արձագանքը, որն արդյունք էր ԱՄՆ կոնգրեսականների կողմից տարվող նպատակաուղղված աշխատանքի, ևս մեկ օրինակ էր նրա, որ հայկական կողմերը պետք է շարունակեն և էլ ավելի ակտիվացնեն ԱՄՆ հետ հետևողական համագործակցությունը տարբեր մակարդակներում, այդ թվում նաև այս՝ կոնգրեսականների մակարդակում: Սա թույլ կտա տարբեր մակարդակներում ավելացնել մեր այն գործընկերների թիվը, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում ներկայացնել և հնարավորինս ընկալելի դարձնել խնդրի տարբեր դրույթների շուրջ մեր ունեցած դիրքորոշումները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: