ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական կառավարության և Բաղդադի միջև երկխոսության անհրաժեշտություն կա

Радио Свобода

Հոկտեմբերի 20-ի առավոտյան Իրաքի և քրդերի համար վիճելի տարածք համարվող Քիրքուք քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած շրջանում բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների՝ փեշմերգայի և իրաքցի ուժայինների միջև, բախումների ընթացքում օգտագործվել է ծանր ռամատեխնիկա: Այս մասն գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ստացված տեղեկությունների՝ մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրքուքից հյուսիս-արևմուտք գտնվող բնակավայրերից մեկին:

Քուրդ զինվորականները հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել է «դիմագրավել հարձակումը» և «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում Է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»:

Քիրքուքի գրավումից հետո Քրդստանի տարածաշրջանային կառավարության արտգործնախարար Ֆալահ Մուստաֆա Բակիրը հայտարարել է, որ իր կառավարությունը երբեք չի ցանկացել առճակատվել Իրաքի բանակի հետ: «Քրդական տարածաշրջանային կառավարության և Բաղդադի միջև երկխոսության անհրաժեշտություն կա», - ասել է Ֆալահ Մուստաֆա Բակիրը:

Հոկտեմբերի 18-ին Գերմանիան հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է իր առաքելությունը Հյուսիսային Իրաքում, որտեղ գերմանացի զինվորականները քուրդ աշխարհազորայինների հետ զորավարժություններ էին անցկացնում և նրանց զենք էին մատակարարում, հայտնում է Коммерсант-ը: Հոկտեմբերի 19-ին Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենի հետ` քննարկել վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում նաև Քիրքուկում տեղի ունեցած ճգնաժամը: Նա ողջունել է Էրբիլի և Բաղդադի միջև բանակցությունները վերսկսելու Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադիի նախաձեռնությունը:

Ուրսուլա վան դեր Լեյենը լավատեսորեն է տրամադրված՝ կարծելով, որ փեշմերգայի քրդական ուժերի և Իրաքի ու Իրանի զինված ուժերի միջև ռազմական լարվածությունը չի ընդլայնվի:

Գերմանիայի նախարարը մեկ անգամ ևս բարձր է գնահատել փեշմերգայի ուժերի դերը «իսլամական պետության» դեմ պատերազմում և հաստատել իր երկրի աջակցությունը Էրբիլին, փոխանցում է KURDISTAN.ru-ն:

Միացյալ Նահանգներն էլ իր հերթին կոչ է արել Իրաքի Քրդստանին և պաշտոնական Բաղդադին կանխել իրենց հակամարտության հետագա խորացումը և կենտրոնանալ «իսլամական պետության» դեմ պայքարին՝ շեշտելով, որ  նրանց էներգիան պետք է կենտրոնանա ոչ թե իրար այլ ահաբեկիչների դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, գրում է ՌԻԱ Նովոստին:

The New York Times-ին տված հարցազրույցում պետդեպարտամենտի նախկին աշխատակից, Իրաքի մասնագետ Դեյվիդ Ֆիլիպն էլ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ «Աբադին (Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին) առանց ԱՄՆ-ին տեղեկացնելու այդ գործողությունը չէր իրագործի: Համենայն դեպս, ԱՄՆ-ը չէր կարող տեղյակ չլինել, որ նման գործողություն է ծրագրվում», փոխանցում է Коммерсант-ը:

Արևմտյան երկրները ի սկզբանե պարզ հասկացնում էին Իրաքի քրդերին, որ նրանք չեն աջակցում Բաղդադի հետ առճակատումը: Ավելի քան պարզ է, որ ցանակացած անջատողականության դրսևորում իր հետևից շղթայական ձևով բերելու է նման երևույթի դրսրորմանը նաև այլ երկրներում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: