ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են քրդերն որոշել հրաժարվել անկախության հռչակումից

РИА Новости / Дмитрий Виноградов

Հոկտեմբերի 27-ին Իրաքի կառավարական ուժերը և փեշմարգայի քրդական ջոկատները համաձայնության են հասել կողմերի միջև ժամանակավոր հրադադարի մասին։ Արդյո՞ք այն կլինի շարունակական՝ դեռևս պարզ չէ: 

Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին կոչ է արել ամբողջությամբ չեղարկել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած անկախության հանրաքվեի արդյունքները՝ այդպիսով մերժելով հանրաքվեի արդյունքները սառեցնելու վերաբերյալ Էրբիլի առաջարկը: «Մենք այլ որոշում չենք ընդունի բացի հանրաքվեի ամբողջական չեղարկումից և սահմանդրությունը հարգելուց», - Իրաքի վարչապետի անունից հայտարարել է վերջինիս գրասենյակը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել էին հանրաքվեի արդյունքները սառեցնելու և Բաղդադի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:  «Քրդստանի և Իրաքի ժողովուրդների նկատմամբ մեր պարտավորությունները կատարելու համար մենք առաջարկում ենք հրադադարի անհապաղ հաստատում և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում Քրդստանում: Մենք առաջարկում ենք սառեցնել Իրաքյան Քրդստանում անցկացրած հանրաքվեի արդյունքները և բաց երկխոսություն սկսել Քրդստանի տարածաշրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև՝ սահմանադրության հիմքի վրա», - ասվում է փաստաթղթում:

«Իրաքի ուժերի և Փեշմերգայի միջև առճակատումը, որը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, հատկապես այսօրվա բախումները, կորուստներ են պատճառել  երկու կողմերին էլ, ինչպես նաև հանգեցրել են անդադար արյունահեղության՝ հուզումներ առաջացնելով իրաքյան հասարակության տարբեր հատվածներում», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին սկսված ռազմական գործողության արդյունքում Իրաքի զինած ուժերը վերականգնել են վերահսկողությունը նավթով հարուստ Քիրքուք նահանգում, որը, պաշտոնապես չմտնելով ինքնավարության կազմի մեջ, վերահսկվում էր քրդերի կողմից, և Էրբիլը նույնիսկ այնտեղ անկախության հանրաքվե անցկացրեց:

Արդունքում, հանրաքվեի պատճառով առաջացած քաղաքական և ռազմական ճգնաժամի հետ կապված Իրաքյան Քրդստանի բյուջեի եկամուտները ամսեկան 800 մլն դոլարից կրճատվել են մինչև 300 մլն դոլար. կենտրոնական կառավարությունը վերահսկողության տակ է վերցրել նավթային և այլ եկամուտները, վերահսկողություն է սահմանել օդանավակայանների և սահմանային անցակետերի նկատմամբ:

Կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների կտրուկ սրման և միջազգային աջակցության բացակայության պայմաններում քրդական ինքնավարության իշխանությունները ստիպված են որոշակի զիջումների գնալ հատկապես, որ քաղաքական ճգնաժամ է հասունանում նաև ինքնավարության ներսում: Իրաքյան Քրդստանի ընդդիմությունը պահանջել է առաջնորդ Մասուդ Բարզանիից լքել պաշտոնը՝ նրան մեղադրելով «աղետի» համար, որում հայտնվել են քրդերը Քիրքուքի կորստից հետո: Նման պայմաններում, ամենայն հավանականությամբ, քրդական իշխանությունները կհամաձայնեն նաև չեղարկելու հանրաքվեի արդյունքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: