ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում տոնել են մայրենի լեզվի միջազգային օրը

Artsakhpress

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ոսկե բանալի» խորագրով քաղաքային գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան, հայտնում է Artsakhpress-ը:

Միջոցառմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը ողջունել է ներկաներին.

«Այսօր ամբողջ աշխարհում նշվում է մայրենիի օրը. բոլոր ազգերն էլ իրենց մայրենին շատ են սիրում: Ինչ-որ տեղ գուցե սխալ է, որ տարվա մեջ մեկ անգամ ենք հիշում մայրենի լեզվի օրը, բայց  մենք պետք է միշտ փառաբանենք, մեծարենք ու սիրենք մեր մայրենին և երբեք ու ոչ մի անգամ այն չաղավաղենք: Պետք է ապրենք ու շնչենք մեր մայրենիով: Մեր ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված է լեզվով և մենք էլ այն պետք է փայփայենք, պահպանենք, հնչեցնենք և միշտ արժևորենք»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:

Ցերեկույթին դպրոցի աշակերտները և ուսուցիչները հանդես են եկել մայրենի լեզվին նվիրված ասույթներով, բանաստեղծություններով, երգերով, ազգային պարերով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: