ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Wikimapia

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը բացատրել են, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ որպես կարևոր հիշեցնող հանգամանք այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է մնան առանց ճանաչման և դատապարտման:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներին, ովքեր շարունակում են մինչ օրս ուժեղացնել մեր երկիրը: Մեր պարտքն է ազնվորեն ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածները՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - նշել են նրանք՝ հորդորելով ապրիլի 24-ը սահմանել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: