Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը` ԱՄՆ պարտությո՞ւն, թե՞ մարտավարական նահանջ

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական «անակնկալը» մատուցեց միջազգային հանրությանը` հայտարարելով Սիրիայից ամերիկյան զորամիավորումը դուրս բերելու մասին: Այն, որ ԱՄՆ նախագահը չէր բացառում նման քայլը, վաղուց էր հայտնի. նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ այլ երկրներ զորք կուղարկի միայն եթե հարցը վերաբերի երկրի ազգային անվտանգությանը, այլ ոչ թե այս կամ այն երկրում ժողովրդավարություն հաստատելուն: Ու թեև Սիրիան և Իրաքը դեռ 2017 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեցին ԻՊ դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն այս ընթացքում շարունակում էր պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, որն, ի դեպ, անօրինական է, քանի որ պաշտոնական Դամասկոսը նման խնդրանքով երբևէ չի դիմել ամերիկյան իշխանություններին: Հարց է առաջանում` ինչո՞ւ է Թրամփը հիմա որոշել զորքերը դուրս բերել Սիրիայից:
Նշենք, որ Թրամփի այս որոշումը լուրջ դժգոհություններ է առաջացրել ամերիկյան գեներալիտետի մոտ` այդ թվում հանգեցնելով Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականին. իրականում ԱՄՆ-ում վաղուց էին հասկանում, որ Սիրիայում իրենց առջև դրված խնդիրներն արդեն դժվար թե հաջողվի իրագործել, սակայն մինչև հակամարտության վերջնական կարգավորման հասնելը զորքի դուրսբերումը զինվորականների համար սեփական պարտության տակ ստորագրելու պես մի բան է:
Սակայն պետք է նկատել, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումով Սիրիայի իշխանությունների համար կարևորագույն խնդիրը` ամերիկյան ավիահարվածները, որոնցից վերջին շրջանում այդ թվում նաև բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ են զոհվում, չի լուծվում. նախ, ԱՄՆ ավիացիան շարունակում է տեղակայված մնալ Սիրիայի մերձակայքում գտնվող բազաներում, ուստի, ցանկացած պահի կարող է ներգրավվել հակամարտության մեջ: Բացի այդ, շարունակում է գործել ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիան, Սիրիայում ակտիվ քաղաքականություն են վարում ԱՄՆ սիրիական գծին աջակցող Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իսրայելը: Սակայն այս պահին առավել կարևոր է Թուրքիայի գործոնը: Նշենք, որ Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին հրամանագիրը ստորագրելուց առաջ Թրամփը բավականին հանգամանալից հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ավելին, Թրամփն ընդունել է Էրդողանի` Թուրքիա այցելելու հրավերը, համոզմունք է հայտնել, որ ԻՊ դեմ պայքարը հենց Թուրքիան հաջողությամբ ավարտին կհասցնի, Թուրքիան ԱՄՆ ազդեցությամբ հետաձգել է Սիրիայում քրդերի դեմ հերթական ռազմական օպերացիան, քրդերի սադրանքներից Թուրքիային պաշտպանելու համար ԱՄՆ-ը դիտակետեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Թուրք-ամերիկյան հարաբերություններում բավականին երկար տևած լարվածության ֆոնին վերջին շրջանում Վաշինգտոնի և Անկարայի միջև սիրիական գծով այս բավականին ակտիվ և ջերմ շփումները թերևս պայմանավորված են այն հանգամանքով, որ Աստանայի ձևաչափում (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) Անկարան այլևս մեծ շանսեր չունի սիրիական հակամարտությունում ստանալ իր համար նախընտրելի կարգավորում, և ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է այդ հարցում միավորել իր համախոհներին: Գրեթե նույն շարժառիթներն ունի նաև ԱՄՆ-ը: Ինչպես արդեն նշեցինք, լուրջ հաջողությունների հասնելու հավանականություն ԱՄՆ համար չկա, իր ազդեցությունը Սիրիայում ապահովելու հարցում միայն քրդերով Վաշինգտոնը չի կարող բավարարվել, ուստի, անհրաժեշտ են այլ միջոցներ: Այդ հարցում ամենալավ տարբերակը Թուրքիայի հետ համագործակցելն է: Վերջինս սիրիական հակամարտության կարգավորման գործում ավելի մեծ ազդեցություն ունի, քան արաբական կամ արևմտյան դաշնակիցները: Ընդ որում, Վաշինգտոնը սիրիական կարգավորման գործընթացում Անկարայի ջանքերից օգտվելու համար այդքան էլ «մեծ գին» չի վճարում` սիրիացի քրդերի անվտանգությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը, Թուրքիայի հետ սիրիական հակամարտությունում ակտիվ համագործակցելով, մեկ այլ խնդիր էլ է լուծում. պառակտում է սերմանում բավականին արդյունավետ գործող Աստանայի ձևաչափում:
Պետք է նկատել, որ նույնիսկ եթե Թուրքիան հաջողությամբ չկատարի այս պահին իրեն վերապահված տրոյական ձիու դերը, և համակարտության կարգավորման շուրջ կողմերին, այնուամենայնիվ, հաջողվի հասնել համաձայնության, զորքերը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի որոշումն ամեն դեպքում ամերիկյան շահերի համար ձեռնտու է. ԱՄՆ-ն այդպիսով որոշակիորեն ազատվում է Սիրիան վերականգնելու և ներդրումներ անելու բավականին ծախսատար պարտականությունից:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
13:10
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի վարչապետին
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 0,51 կմ/ժ