ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումները, իսկ ամբողջ աշխարհում ընկերությունների ղեկավարների հարցումը ցույց է տվել գործարար շրջանակների առաջնորդների միջև ուժգնացող հոռետեսությունն` առևտրային լարվածության և անորոշությունների ֆոնին, որով բնութագրվում է Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Reuters-ը:

Շվեյցարական Դավոս քաղաքում համաժողովի մեկնարկի նախօրեին հրապարակված ԱՄՀ-ի նոր կանխատեսումներն ընդգծեցին այն խնդիրները, որոնք ծառացել են այն պաշտոնյաների դեմ, որոնք բախվել են արդեն ծագած և պոտենցիալ ճգնաժամերի՝ սկսած ԱՄՆ-Չինաստան առևտրական պատերազմից, մինչև   Brexit։

Համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ World Economic Outlook զեկույցում ԱՄՀ-ն նշում է, որ 2019թ․-ին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,5 տոկոս և  2020թ․-ին` 3,6 տոկոս, ինչը 0,2 և 0,1 տոկոսային կետով ցածր  է, քան հոկտեմբերի կանխատեսումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: