ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկու հանրապետությունների ջանքերը պետք է մեկտեղել ճանաչումը վերջնականապես իր ավարտին հասցնելու համար. Վահրամ Բալայան (ԲԱՑԱՌԻԿ)

Որոշումը հստակ էր, ցանկությունը՝ մեկը. պատմական հայրենիքի մասը պետք է միանար Հայաստանին...

Ղարաբաղյան շարժումը հրապարակներից տարածվեց դեպի սահման, հակամարտությունը սրվեց, վերածվեց պատերազմի: Ի վերջո ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, իսկ հայոց նորագույն պատմության մեջ 1988-ի փետրվարը մտավ որպես Արցախյան շարժման սկիզբ: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր: Մոնթեն պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը:

Անցել է 31 տարի: Շարժումը լուծել է իր առջև դրված հիմնական խնդիրը: Սակայն, ցավոք, գործընթացը դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին: Ունենք տարածաշրջանային սառեցված հակամարտություն, իսկ Արցախն էլ դեռևս ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։  

Արցախյան շարժման և կարգավորման գործընթացի մասին Արմեդիա ՏՎԳ-ն զրուցել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ:

- Պարո´ն Բալայան, որպես պատմաբան, ի՞նչ եք կարծում` հայկական կողմերը ճի՞շտ են օգտագործել ժամանակի գործոնը՝ արագացնելու համար Արցախի միջազգային ճանաչումը։

- Գուցե կարելի էր ավելի լավ աշխատել: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այդքան շուտ չի ընդունի Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց մենք պետք է պարտադրենք` մեծացնելով երկու հանրապետությունների ռազմական և տնտեսական ներուժը:

Եթե այս տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա կարելի է ասել, որ մի քիչ լավ չի կազմակերպվել աշխատանքը: Սակայն հարկ է փաստել, որ դե ֆակտո երկիրը գոյություն ունի, մեզ հաջողվել է 1994 թվականի զինադադարից հետո պահել ստատուս քվոն:

Երկու հանրապետությունների ջանքերը պետք է մեկտեղել ավելի նպատակաուղղված աշխատանքներ կատարել ճանաչումը վերջնականապես իր ավարտին հասցնելու համար:

- Ինչպես եք գնահատում ու՞ր է հասել գործընթացը և դեպի ու՞ր է շարժվում: 

-Մեծ տերությունները, միջնորդ երկրները շահագրգռված են հարցը տանել իրենց ցանկացած ուղով: Կարծում եմ, որ սա բնական է, քանի որ տարածաշրջանն ազդեցության գոտիների է բաժանված, և մենք շահերի բախումների թատերաբեմում ենք գտնվում: Այս տեսանկյունից պետք է բավական ճկուն լինել: Ցավով պետք է հիշատակեմ, որ մենք տարածքով ու բնակչության թվաքանակով փոքր երկիր ենք, և այս բախումները մեզ համար վտանգավոր են, և պետք է բավականաչափ խոհեմ լինենք, որ հարվածների ալիքը մեզ վրա չվերցնենք: Մեր դիվանագիտությունն այստեղ անելիք ունի, և լավ աշխատելու պարագայում մենք կխուսափենք մեծ առճակատումներից, բախումներից, հակամարտություններից` հասնելով այն հանգրվանին, որի մասին ժողովուրդը ձգտում և երազում է:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: