ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցություններում Ղարաբաղի ներգրավումը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան

Hayk Baghdasaryan / Reuters

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք երկրների՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը։Ինչպես փոխանցում է News.am-ը` այս մասին նա հայտարարել է Euractiv կայքին տված հարցազրույցում: 

«Ես քննադատության ենթարկվեցի հայ հասարակության և ԶԼՄ-ների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նույն բանն անել։ Ավելին, նա բազմիցս օգտագործում է ագրեսիվ հռետորաբանություն, որը շատ բացասաբար է ազդում խաղաղությանը մարդկանց պատրաստելու իմ ջանքերի վրա և վնաս է պատճառում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»,- հայտարարել է նա։

Վարչապետը նշել է, որ բանակցություններում Ղարաբաղի ներգրավումը «բացարձակ անհրաժեշտություն է», քանի որ դա վերջնական արդյունքում կորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգության երաշխիքներ կապահովի այն մարդկանց համար, ովքեր այնտեղ ապրում են։ «Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում։ Ի տարբերություն նրանց, ես Արցախը չեմ ներկայացնում։ Այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին, և այդ պատճառով ես Արցախը բանակցություններում ներկայացնելու մանդատ չունեմ։ Ես ներկայացնում եմ Հայաստանը և պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի անունից։ Եթե Ադրբեջանը նույնպես հայտարարի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր ներգրավված կողմերի շահերը, դա կդառնա փոխադարձ վստահության հիման վրա բանակցությունները վերականգնելու լավ հնարավորություն»,- նշել է Փաշինյանը։

Պատասխանելով Իլհամ Ալիևի այն թվիթի մասին հարցին, թե 2019 թվականը «նոր իմպուլս» կհաղորդի բանակցություններին, Փաշինյանը նշել է, որ դա դրական ազդանշան կլիներ, եթե «նոր իմպուլս հաղորդելու» տակ նախագահ Ալիևը նկատի ունենար Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

«Եթե ոչ, ապա դա ևս մեկ համարձակ պնդում է։ Իհարկե, մենք կուզեինք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին, եւ արդեն միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին ներկայացրել ենք մեր տեսլականը։ Խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և մենք լի ենք ամուր և կայուն խաղաղության հասնելու համար ջանքեր գործադրելու հաստատակամությամբ»,- հավելել է նա։

Փաշինյանը նաև նշել է այն բանի կարևորությունը, որ ՄԱԿ-ը ողջունել է խաղաղ գործընթացը։ «Միջնորդները ներկայացնում են ազդեցիկ երկրներ, որոնք մշտական շահեր ունեն մեր տարածաշրջանում, եւ մենք տեսնում ենք, որ բոլոր երեք համանախագահող երկրները արդյունավետ համագործակցում են միմյանց հետ իրենց միջնորդական առաքելության կատարման հարցում։ Բոլոր երեքը նաեւ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։ Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մշտապես ընդգծում են ԵԱՀԿ կարգավորման 1992թ․ հաստատված ձեւաչափը»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: