ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր. Փաշինյանը դժգոհեց Նորագավիթի մաքսակետի վիճակից

Photolure.am/ VAHRAM BAGHDASARYAN

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից:

Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել, շատ կեղտոտ է. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով աշխատակիցներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել»:

Նա բարկացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը գետնին ընկած էր. վարչապետը դիմեց  այդ սենյակում նստող երիտասարդին ասելով. «Աշխատավարձիցդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»,-ասաց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: