Խորհրդարանական ընտրություններն Իսրայելում. 29 տոկոսով Նեթանյահուն ռեկորդ է սահմանում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավակնում է ռեկորդ սահմանել` դառնալով Իսրայելի պատմության մեջ ամենաերկար կառավարած վարչապետը: Իսրայելում ապրիլի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատարը գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցությունն է: Սակայն սա դժվար է հաղթանակ անվանելը: «Լիկուդ»-ի հիմնական մրցակից Բենի Գանցի գլխավորած ցենտրիստական «Կախոլ-Լավան» կուսակցությունների բլոկը խորհրդարանում կստանա նույնքան մանդատ, որքան «Լիկուդ»-ը:
Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդակցություններ կանցկացնի ընտրական շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների հետ և կառավարության ձևավորման համար կընտրի Կնեսեթում ամենամեծ աջակցությունը վայելող պատգամավորին: Հավանականությունը, որ դա կլինի Բենի Գանցը, շատ փոքր է` թեև «Լիկուդ»-ն ու «Կախոլ-Լավան»-ը ստացել են հավասար քանակով տեղեր, սակայն խորհրդարանում աջակողմյա ուժերը գերիշխում են (նախնական տվյալներով` 65 մանդատ): Նրանք արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում Բենի Գանցի հետ կոալիցիա կազմել:
Նշենք, որ իսրայելական հասարակությունում աջակողմյա տրամադրությունները բավականին արմատացած են, և սոցհարցումների արդյունքները, որոնք հաղթանակը կանխատեսում էին Գանցին, ավելի շատ արտահայտում են հասարակության վերաբերմունքը Նեթանյահուի նկատմամբ:
Ընտրություններից առաջ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պատրաստվում է կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրանք առաջադրել Նեթանյահուին, բացասական ազդեցություն ունեցավ վերջինիս հեղինակության վրա: Սակայն մեղադրանքն այդպես էլ չառաջադրվեց:
Նեթանյահուի` գրանցած արդյունքի վրա մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու փաստը, ինչպես նաև ընտրություններից առաջ Նեթանյահուի հայտարությունը` Արևմտյան ափի հրեական բնակավայրերի անեքսիայի մտադրության մասին: Նշենք, որ վերջին շրջանում իսրայելական հասարակության որոշ շերտերի մոտ լուրջ դժգոհություն կար, քանի որ Գազայի հատվածում իշխանությունները բավարար վճռականություն չէին ցուցաբերում` երկրի անվտանգությունն ապահովելու համար: Սա էական դեր ունեցավ գործող կոալիցիայի փլուզման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում: Պետք է նկատել, որ Նեթանյահուն նախընտրական շրջանում փորձեց ուղղել նաև այդ սխալը` Գազայի հետ սահմանին զորքեր կուտակելով հերթական լարվածության ժամանակ: Այս ամենը, սակայն, Նեթանյահուին հնարավորություն տվեց ստանալ միայն կառավարություն ձևավորելու իրավունքը, այլ ոչ թե իսրայելցիների մեծ մասի աջակցությունը: Նեթանյահուի «Lիկուդի» օգտին քվեարկել է իսրայելցիների ընդամենը 29 տոկոսը:
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելը՝ մեկ տարվա ընթացքում կարող է հայտնվել 4-րդ արտահերթ ընտրությունների նախաշեմին Ապրիլի 11-ին Գանցը պաշտոնապես դիմել էր նախագահին կառավարություն ձևավորելու ժամանակը երկու շաբաթով երկարացնելու...
- Իսրայելում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ երրորդ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Այս ընտրությունները կդառնան վերջին մեկ տարվա ընթացքում երրորդը:
- Իսրայելի նոր կառավարությունը կկազմի Նաթանյահուն Նեթանյահուն նախագահին հավաստիացրել է, որ մանդատը կվերադարձնի նրան, եթե չկարողանա նպատակին հասնել սահմանված ժամկետում:...
- Նեթանյահուն` պաղեստինյան ծուղակում. բավարարել սեփակա՞ն, թե միջազգային հանրության ակնկալիքները Գազայի հատվածում վերջին սրացումն անսպասելիորեն հրադադարով ավարտելու Նեթանյահուի որոշումն էր պատճառ դարձել պաշտպանության...
- Կոռուպցիոն սկանդալը կհանգեցնի՞ Նեթանյահուի հրաժարականին 1996 թվականից ի վեր, երբ Նեթանյահուն առաջին անգամ դարձավ Իսրայելի վարչապետ նա և իր կինը՝ Սառան, դարձել են ոստիկանական...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ