Նեթանյահուն` պաղեստինյան ծուղակում. բավարարել սեփակա՞ն, թե միջազգային հանրության ակնկալիքները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հաջողվեց խուսափել պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականի և կոալիցիայից նրա գլխավորած «Մեր տուն Իսրայել» կուսակցության դուրս գալու հետևանքով սպասվող ներքաղաքական անկայունությունից: Սակայն պետք է նկատել, որ ստեղծված կայունությունը խիստ հարաբերական է: Այժմ Նեթանյահուն խորհրդարանում մնացել է նվազագույն մեծամասնությամբ (120 մանդատից 61), ինչը չի բացառում ներքաղաքական նոր ճգնաժամերը. այժմ վարչապետի համար կարևոր է ոչ միայն կոալիցիայի մեջ մտնող բոլոր ուժերի, այլ յուրաքանչյուր պատգամավորի աջակցությունը, քանի որ նույնիսկ մեկ պատգամավորի դիրքորոշման արդյունքում կարող են տապալվել կառավարության նախաձեռնությունները, անգամ նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք այս պահի դրությամբ Նեթանյահուին ընդհանրապես ձեռնտու չեն:
Չնայած հարցումների արդյունքներն առաջիկա ընտրություններում հաղթանակը խոստանում են Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությանը` մոտ ապագայում արտահերթ ընտրությունների դեպքում վերջինիս դժվար հաջողվի պահպանել իր դիրքերը խորհրդարանում, առավել ևս բարելավել դրանք` հաշվի առնելով, որ «Լիկուդ»-ի հիմնական ընտրազանգվածի` բնակչության ռադիկալ տրամադրված մասի մոտ գնալով ավելանում է Նեթանյահուի վարած քաղաքականությունից դժգոհությունը: Դա հիմնականում պայմանավորված է Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ռմբակոծություններին ի պատասխան կտրուկ ռազմական գործողությունների չդիմելու, Գազայի նկատմամբ տնտեսական սահմանափակումները մեղմելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում վերջին սրացումն անսպասելիորեն հրադադարով ավարտելու Նեթանյահուի որոշումն էր պատճառ դարձել պաշտպանության նախարարի հրաժարականի համար: Լիբերմանի կողմից սա բավականին լավ քայլ էր իր կողմ գրավելու բնակչության ռադիկալ զանգվածին: Թեև պաշտպանության նախկին նախարարը փոքր-ինչ սխալվեց իր հաշվարկներում կապված այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հետ, սակայն պետք է նկատել, որ եթե Նեթանյահուն չվերանայի իր քաղաքականությունը Գազայի նկատմամբ, Լիբերմանի ճիշտ պահին անհրաժեշտ հիմնավորումներով արված հրաժարականը կտա իր արդյունքները նույնիսկ եթե խորհրդարանական ընտրությունները նախատեսվածի նման կայանան 2019 թվականի աշնանը:
Իսկ Գազայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու Նեթանյահուի հնարավորություններն այժմ այդքան էլ մեծ չեն: Այսօր ՄԱԿ-ում Իսրայելին կոչ են արել կանխել Գազայի հատվածում լարվածության աճը, քանի որ իրավիճակը իսկապես պայթյունավտանգ է` «Գազայում 2 մլն մարդ չի կարող լինել քաղաքական դիրքորոշումների գերի և հավասարակշռություն պահել անդունդի եզրին»: Այս հայտարարությունը թերևս նշանակում է, որ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը` միջազգային հանրությունը Գազայի հատվածում արդեն մեկ տարի բավականին հաճախակի դարձած էսկալացիայի համար պատասխանատու է համարում այդ թվում Իսրայելին: Սա սահմանափակում է պաղեստինյան հարցում Նեթանյահուի ազատ մանևրելու հնարավորությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
- «Դարի գործարք». ովքե՞ր են դեմ և ինչու՞ Բացի արաբական աշխարհից և արաբական երկրները միավորող կազմակերպություններից, «դարի գործարքի» դեմ արդեն հասցրել...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. պաղեստինյան հակամարտության կարգավորման «Դարի գործարքը» «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ քննարկել...
- Մահմուդ Աբասը կտրականապես մերժել Է Թրամփի առաջարկած գործարքը «Երուսաղեմը չի վաճառվում», - հավելել է նա՝ ի նկատի ունենալով, որ ոչ մի պարագայում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի...
- 2020 թվականին ևս Մերձավոր Արևելքը կմնա աշխարհի ամենաթեժ տարածաշրջանը Սիրիայի կառավարական զորքերը տարեվերջին սկսեցին ռազմական գործողություն Իդլիբում՝ գրանցելով մի շարք հաջողություններ,...
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելը՝ մեկ տարվա ընթացքում կարող է հայտնվել 4-րդ արտահերթ ընտրությունների նախաշեմին Ապրիլի 11-ին Գանցը պաշտոնապես դիմել էր նախագահին կառավարություն ձևավորելու ժամանակը երկու շաբաթով երկարացնելու...
- Իսրայելում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ երրորդ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Այս ընտրությունները կդառնան վերջին մեկ տարվա ընթացքում երրորդը:
- Իսրայելի նոր կառավարությունը կկազմի Նաթանյահուն Նեթանյահուն նախագահին հավաստիացրել է, որ մանդատը կվերադարձնի նրան, եթե չկարողանա նպատակին հասնել սահմանված ժամկետում:...
- Խորհրդարանական ընտրություններն Իսրայելում. 29 տոկոսով Նեթանյահուն ռեկորդ է սահմանում Ընտրություններից առաջ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պատրաստվում է կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները...
- Կոռուպցիոն սկանդալը կհանգեցնի՞ Նեթանյահուի հրաժարականին 1996 թվականից ի վեր, երբ Նեթանյահուն առաջին անգամ դարձավ Իսրայելի վարչապետ նա և իր կինը՝ Սառան, դարձել են ոստիկանական...
-
22:49
Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
-
22:42
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
-
22:30
Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել
-
22:27
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
-
22:19
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
-
20:24
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
-
20:10
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
-
18:44
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 7 կմ/ժ