ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանական ընտրություններն Իսրայելում. 29 տոկոսով Նեթանյահուն ռեկորդ է սահմանում

Ammar Awad / Reuters

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավակնում է ռեկորդ սահմանել` դառնալով Իսրայելի պատմության մեջ ամենաերկար կառավարած վարչապետը:  Իսրայելում ապրիլի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատարը գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցությունն է: Սակայն սա դժվար է հաղթանակ անվանելը: «Լիկուդ»-ի հիմնական մրցակից Բենի Գանցի գլխավորած ցենտրիստական «Կախոլ-Լավան» կուսակցությունների բլոկը խորհրդարանում կստանա նույնքան մանդատ, որքան «Լիկուդ»-ը:

Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը  խորհրդակցություններ կանցկացնի ընտրական շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների հետ և կառավարության ձևավորման համար կընտրի Կնեսեթում ամենամեծ աջակցությունը վայելող պատգամավորին: Հավանականությունը, որ դա կլինի Բենի Գանցը, շատ փոքր է` թեև «Լիկուդ»-ն ու «Կախոլ-Լավան»-ը ստացել են հավասար քանակով տեղեր, սակայն խորհրդարանում աջակողմյա ուժերը գերիշխում են (նախնական տվյալներով` 65 մանդատ): Նրանք արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում Բենի Գանցի հետ կոալիցիա կազմել:

Նշենք, որ իսրայելական հասարակությունում աջակողմյա տրամադրությունները բավականին արմատացած են, և սոցհարցումների արդյունքները, որոնք հաղթանակը կանխատեսում էին Գանցին, ավելի շատ արտահայտում են հասարակության վերաբերմունքը Նեթանյահուի նկատմամբ:

Ընտրություններից առաջ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պատրաստվում է կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրանք առաջադրել Նեթանյահուին, բացասական ազդեցություն ունեցավ վերջինիս հեղինակության վրա: Սակայն մեղադրանքն այդպես էլ չառաջադրվեց:

Նեթանյահուի` գրանցած արդյունքի վրա մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու փաստը, ինչպես նաև ընտրություններից առաջ Նեթանյահուի հայտարությունը` Արևմտյան ափի հրեական բնակավայրերի անեքսիայի մտադրության մասին: Նշենք, որ վերջին շրջանում իսրայելական հասարակության որոշ շերտերի մոտ լուրջ դժգոհություն կար, քանի որ Գազայի հատվածում իշխանությունները բավարար վճռականություն չէին ցուցաբերում` երկրի անվտանգությունն ապահովելու համար: Սա էական դեր ունեցավ գործող կոալիցիայի փլուզման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում: Պետք է նկատել, որ Նեթանյահուն նախընտրական շրջանում փորձեց ուղղել նաև այդ սխալը`  Գազայի հետ սահմանին զորքեր կուտակելով հերթական լարվածության ժամանակ: Այս ամենը, սակայն, Նեթանյահուին հնարավորություն տվեց ստանալ միայն կառավարություն ձևավորելու իրավունքը, այլ ոչ թե իսրայելցիների մեծ մասի աջակցությունը: Նեթանյահուի «Lիկուդի» օգտին քվեարկել է իսրայելցիների ընդամենը 29 տոկոսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: