ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

15 տարի միևնույն գաղափարներն ենք քննարկում. Մամեդյարովը` Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, հայտնում է minval.az-ը:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: Տասնհինգ տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»,-  ասել է Մամեդյարովը: 

Արտգործնախարարն ընդգծել է, որ հանդիպման շրջանակում անցկացվել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը հավելել է, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել առավել բովանդակալից բանակցությունների համար:

«Մանրամասների հարցում որոշ տարաձայնություններ կային, սակայն, ինչպես ասում են, քննարկումների ժամանակ ամենակարևորը հենց մանրուքներն են: Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»,-ասել է Մամեդյարովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: