ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԲՃ-ն Քննչական կոմիտեից պահանջում է հրապարակել «ԷԼԱՐԴ»-ի և ԹիԱրՍի»-ի նախնական զեկույցները

Հետք

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն»-ը հանդես է եկել պահանջով՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեին: Նախաձեռնության տարածած մամլո հաղորդագրությունում նշվում է հետևյալը.

Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը, «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն»-ը քննչական կոմիտեից պահանջում է հրապարակել առնվազն հետևյալ բոլոր փաստաթղթերը․

1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։

2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։

3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։

4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ թափանցիկության անհրաժեշտության և որոշ այլ դիտակումների մասին ՀԲՃ-ն հաղորդագրություն էր տարածել դեռևս  2019 թվականի հունիսի 5-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: