ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական երկրներին չի հաջողվում օգտագործել Իրանի ընձեռնած «հնարավորությունը»

Mohammad Berno/AP

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է միջուկային գործարքով Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որը նախատեսում է Իրանի կողմից ուրանի հարստացման համար ցենտրիֆուգերի մշակման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքի վերսկսում:

Թեհրանը հավաստիացնում է, որ նախատեսվող գործողությունները կրելու են խաղաղ բնույթ և իրականացվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո:

Իրանն արդեն կրճատել  է գործարքով իր պարտավորությունները կապված հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների, ուրանի հարստացման թույլատրելի սահմանի հետ: Իրանական կողմը հայտարարում է, որ պարտաստ է վերադառնալ միջուկային գործարքով իր պարտավորությունների լիարժեք կատարմանը, եթե գործարքի մյուս կողմերը դադարեն խախտել այն: Հարկ է նշել, որ այս հարցում Իրանի ակնկալիքները կապված են բացառապես եվրոպական երկրների հետ, որոնք ամերիկյան պատժամիջոցների պատճառով հրաժարվում են Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:

«Ամեն դեպքում մենք ևս երկու ամիս ենք տալիս «4 + 1»-ի երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա): Եթե կարողանանք համաձայնության հասնել, այն ժամանակ հնարավոր է, վերադառնանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին», - նախօրեին ընդգծել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Եվրոպական երկրները՝ մասնավորապես Ֆրանսիան, դիվանագիտական լուրջ ջանքեր է  գործադրում միջուկային գործարքը փրկելու ուղղությամբ, սակայն դրանք դեռևս հաջողությամբ չեն պսակվում: Սեպտեմբերի 4-ին Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ եթե երկիրը 4 ամսվա ընթացքում 15 մլրդ դոլար վարկ ստանա, ապա Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ինչն աջակցություն էր ստացել եվրոպացի դիվանագետների կողմից: Նշվում էր նաև, որ քննարկվում է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու հնարավորությունը: Սակայն ավելի ուշ սեպտեմբերի 4-ին իրանական պետական PressTV-ն հայտնեց, որ Իրանը հրաժարվել է ընդունել Եվրոպայի կողմից 15 մլրդ դոլարի վարկը՝ առանց որևէ այլ մանրամասներ ներկայացնելու:

Իրականում, վարկի տրամադրումը հնարավորություն չի տալիս Իրանին արտաքին տնտեսական ազատ գործունեություն ծավալել, ինչն այսօր Իրանի տնտեսական ոլորտում խնդիրների հիմնական պատճառն է: Իսկ այս հարցում, հավանականությունը, որ եվրոպական երկրները կարող են շահավետ առաջարկ անել Իրանին, փոքր է: Մակրոնի ջանքերը Միացյալ Նահանգներին համոզելու որոշակի զիջումների գնալու Իրանի հարցում, հաջողությամբ չեն պսակվում:

Միացյալ Նահանգներն սեպտեմբերի 4-ին հակաիրանական նոր պատժամիջոցներ են սահմանել, ինչպես նաև 15 մլն դոլար պարգևավճար նշանակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսական համակարգը փուլուզելուն օգնող տեղեկատվության համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: