ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին. նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին

armradio.am

Հոկտեմբերի 3-ին Կալիֆորնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը օրենք է ստորագրել AB 1320 նախագծի ընդունման մասին, որով Կալիֆորնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է Թուրքիայում ներդրումներ կատարել, հայտնում է NEWS.am-ը:

Նահանգապետի խոսքով՝ Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ:

Միջոցառմանը մասնակցել է օրինագծի հեղինակ, Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Նա նշել է, որ Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել է դադարեցնել «Ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:

Նշենք, որ այս փաստաթղթով առաջարկվում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել Թուրքիայում նոր ներդրումներ կատարել և դադարեցնել արդեն գոյություն ունեցողները: Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր ԱՄՆ Սենատը և ստացել Ասամբլեայի հավանությունը, չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: