ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսականները բանաձև կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բանաձև ներկայացնել, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այդ մասին հայտնել է Hill թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շումերը հայտարարել է, որ հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձև կառաջարկեն Թրամփի որոշման և Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:

«Մենք համատեղ բանաձև կներկայացնենք, որը կոչ է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաև համոզվելու, որ Թուրքիան կատարում է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- նշել է Շումերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: