ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար

Վրաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ծանր կացության մեջ: Ազգային փոխարժեքի՝ լարիի շարունակական անկումը դոլարի նկատմամբ, գների աճը, որոնք որոշ ճյուղերում գերազանցում են 13 տոկոսը, հանգեցրել է երկրի Կենտրոնական բանկի կողմից ակտիվ միջամտության՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման տեսքով:

 Ի՞նչ է կատարվում

2019թ.-ի դեկտեմբերի դրությամբ գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի գներն աճել են 13,4 տոկոսով: Հունիս ամսվանից սկսած, լարին գրանցել է դոլարի նկատմամբ փոխարժեքի շարունակական անկում. վեց ամիսների ընթացքում լարին արժեզրկվել է մոտ տասը տոկոսով:

Ֆինանսական շուկաներում արտարժույթի խիստ պակասուրդ կա՝ պայմանավորված զբոսաշրջային հոսքերի կտրուկ նվազման հետ:

Ամեն ինչ սկսվեց…

Վրացական տնտեսությանն այս տարի երկու հուժկու հարված հասցվեց՝  ՌԴ հետ ավիափոխադրումների կասեցումը և ներքաղաքական լարվածությունը: Արդյունքում երկիրը փաստացի զրկվեց զբոսաշրջային հոսքերից, հետևաբար նաև՝ երկիր մտնող արտարժույթի մեծ քանակից: Տարբեր գնահատականներով, 2019թ. այս ամենից երկիրը տուժել է մոտ 750 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018թ.-ին զբոսաշրջային համախառն եկամուտները կազմել են 3,2 մլրդ դոլար:

Հունիս ամսվանից սկսած լարին արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Դեկտեմբերին երկրի Կենտրոնական բանկը կրկին խստացրեց դրամավարկային քաղաքականությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0,5 տոկոսային կետով և հասցնելով 9-ի:

Ի՞նչ է սպասվում

Ազգային արժույթի անկումից առավելապես կտուժի միջին բիզնեսը,  որն ունի շատ աշխատուժ: Մեծ է հավանականությունը, որ այդպիսի կազմակերպություններն աշխատակիցների պահելու հետ կապված խնդիրներ կունենան, ինչը ենթադրում է առաջիկայում սոցիալական մեծ խնդիրներ:

Փոքր չէ հավանականությունը, որ լարիի դեվալվացիան դեկտեմբերի վերջին կդադարի, կամ  որոշակիորեն կդանդաղի՝ կապված տոների հետ: Ձմեռային զբոսաշրջության ակտիվացմանը կնպաստի ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնումը, ուստի սպասելի է, որ լարիի արժեզրկմամբ պայմանավորված ինֆլյացիան ևս կդանդաղի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: