ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի ամենահին սրճարանը 300 տարեկան

Վենետիկում գտնվող «Ֆլորիան» բար-սրճարանը, որն ամենահինն Է համարվում Եվրոպայում, պատրաստվում Է նշել 300-ամյա հոբելյանը: Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող այս հաստատությունը բացվել Է 1720 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դեռ Վենետիկի սրբազան հանրապետության գոյության օրոք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սկզբնապես սրճարանը կոչվել Է «Հաղթական Վենետիկ»: Սակայն շուտով այն սեփականատիրոջ՝ Ֆլորիանո Ֆրանչեսկոնիի անունով վերանվանել են «Ֆլորիան»: 19-րդ դարի կեսերին սրճարանն զգալիորեն ընդլայնվել և ամբողջովին վերափոխվել Է: Այդ ժամանակվանից ինտերիերները հատուկ փոփոխությունների չեն ենթարկվել: «Ֆլորիան»-ի մշտական հաճախորդներն են եղել Ջակոմո Կազանովան, որը ծնվել Է սրճարանի բացվելուց հինգ տարի անց, լորդ Բայրոնը և նրա ընկերը՝ Փերսի Շելլին, ինչպես նաև Չառլզ Դիքենսը և Գյոթեն: 20-րդ դարում նրա սեղանների շուրջը նստել են Էռնեստ Հեմինգուեյը, Չառլի Չապլինը և Էնդի Ուորհոլը: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել են հաստատությունում, հոբելյանի առթիվ հանդիսությունները պլանավորված են սեպտեմբերին և դեկտեմբերի վերջին: Իսկ առայժմ «Ֆլորիան»-ում սպասում են կառնավալին, որը մեկնարկելու Է փետրվարի 8-ին: «Մեզ մոտ ավանդաբար հավաքվում են ամենագեղեցիկ ու շքեղ դիմակները: Նստելով մեր սեղանների շուրջը՝ հանրությունը դիտում Է կառնավալի գլխավոր գործողությունները»,-նշել են սրճարանում:

Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը գտնվում Է Հռոմում: Դա նշանավոր «Կաֆե Գրեկո»-ն Է, որը բացվել Է 1760 թվականին (Իտալիայի միավորված թագավորության կազմավորումից գրեթե մեկ դար առաջ)՝ հույն վտարանդու կողմից: Նշվում Է, որ այդ հաստատություն սիրում Էր այցելել Հռոմում մի քանի տարի ապրած Նիկոլայ Գոգոլը (1809-1852 թթ.): Պատմական սրճարաններ են նաև «Կուադրի»-ն, որը բացվել Է 1775 թվականին, և «Լևանա»-ն, որը գտնվում Է Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց. այն բացել են 1750 թվականին: Դրանք այսօր Էլ աշխատում են: Վենետիկյան սրճարաններն ամենահինն են ներկայում գործողներից: Իսկ առաջին սրճարանները Եվրոպայում սկսել են հայտնվել դեռ 17-րդ դարի վերջին՝ սկզբում Վիեննայում և Փարիզում, իսկ այնուհետև՝ Վենետիկում: Դա կապված Է Հին աշխարհում սուրճի հայտնվելու հետ: Համարվում Է, որ սուրճը բերել են Օսմանյան կայսրության զինվորները, որոնք 1683 թվականին երկու ամիս պաշարել Էին Վիեննան: Ենթադրվում Է, որ ամենաառաջին սրճարանը Վիեննայում բացվել Է 1685 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: