ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի բանաձևն Արցախյան հարցում մարտահրավեր է ստեղծում

Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց. «Չկա տարածքների հարց, կա անվտանգության հարց, և մենք պատրաստ ենք անվտագության հարցի շուրջ բանակցել»: Փաշինյանը հավելում է. «եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ գործիքի, առաջարկը թող ձևակերպվի Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ընդունելի չի»: Փաշինյանը խուսափում է նաև սեփական դիրքորոշումը հայտնելուց՝ հենվելով միայն այն թեզի վրա, որ «Արցախն իր անվտանգությունը չի կարող զիջել»:

Եթե բացենք փակագծերը, ստացվում է հետևյալը. նախորդ իշխանություններին «մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելու համար «հող հանձնող» պիտակավորելուց հետո, ներկայիս իշխանությունը պատրաստակամություն է հայտնում քննարկել տարածքներ զիջելու հարցը` անվտանգության երաշխիքների դիմաց:

Տարբերությունը, սակայն, այն է, որ «մադրիդյան սկզբունքների» հիմքում «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր, իսկ կարգավիճակը ենթադրում է նաև անվտանգություն: Բացի այդ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների առավելապաշտական նկրտումներն ու սեփական հանրության համար տարվող քարոզչությունը, հարցի նման սահմանումը գրեթե անհնար էր դարձնում մոտ ապագայում «հող հանձնելուն» հասնելը, քանի Ադրբեջանը պատրաստ չէր տեսնել Արցախի վերջնական կարգավիճակն իր կազմից դուրս:

Նոր բանաձևը, որը կարելի է ավելի պարզ ձևակերպել որպես «տարածքներ անվտանգության դիմաց», առանց կարգավիճակի հարցի հիշատակման մի շարք մարտահրավերներ է ստեղծում: Փաստացի, կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ մեզ թղթի վրա գրված անվտանգության երաշխիքներ կառաջարկվեն` անորոշ թողնելով կարգավիճակի հարցը, իսկ մենք մանևրելու դաշտ չենք ունենա, քանի որ «չվստահելու» պատրվակը չի գործի:

Ուշագրավ է նաև այն, որ նույնիսկ իր կողմից առաջ քաշվող բանաձևի պարագայում Նիկոլ Փաշինյանը խուսափում է սեփական դիրքորոշում արտահայտելուց՝ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: