ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահի թեկնածուներից և քաղաքական ուժերից որո՞նք ունեն կոնցեպտուալ մոտեցում Հայաստան-Արցախ հարաբերություններին. համեմատական վերլուծություն

Արցախի նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի կողմից Հայաստան-Արցախ հարաբերությունները դիտարկվում են ընդհանուր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ներքո, կամ պարզապես առաջ է մղվում Հայաստանի և Արցախի ինտեգրացիայի խորացման տեսլականը:

Կոնցեպտուալ մոտեցում Հայաստան-Արցախ հարաբերություններին իրենց նախընտրական ծրագրերում ցուցաբերել են ստորև թվարկվող թեկնածուները՝ որոշակի երանգային տարբերություններով:

Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը առաջ է մղում «Միացման» գաղափարը, Արցախի անկախության ճանաչումը դիտարկելով, որպես Միացման տանող ուղի: Միացումը որպես հակամարտության վերջնական կարգավորման արդյունք տեսնում է նաև ինքնառաջադրված Ռուսլան Իսրայելյանը:

Ինքնառաջադրված Բալայան Քրիստինն Արցախի անկախության հռչակումն առաջակում է դիտարկել պարզապես «խորհդային օրենսդրությանը համապատասխանելու, ինչպես նաև միջազգային հանրության բացասական վերաբերմունքից և հնարավոր միջամտությունից ապահովագրվելու ինչ-ինչ փորձեր»:

Հարաբերություններին առաջարկում են ինստիտուցիոնալ հիմք հաղորդել ինքնաառաջադրված Սերգեյ Ամիրյանը, Լալայան Բելան, Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցություն), Դավիթ Իշխանյանը (ՀՅ Դաշնակցություն), որոնք առաջարկում են ռազմաքաղաքական դաշինք, պայմանագիր կնքել: Այսինքն, հարաբերություններն առաջարկվում է կառուցել երկու պետությունների սկզբունքով:

Վիտալի Բալասանյանի կողմից առաջարկվում է նաև հարաբերությունների կառուցման գործիք՝ ի դեմս Վերահսկողական գործառույթներով օժտված Համահայկական ազգային պալատ հիմնելու, որում ընդգրկված կլինեն Արցախի, Հայաստանի և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները:

«Միասնական հայրենիք» կուսակցությունն Արցախը, փաստացի, դիտարկում է, որպես դե-ֆակտո Հայաստանի մաս, քանի որ ծրագրում  խոսվում է դե-յուրե միավորման մասին: Մասնավորապես, ծրագրում ասվում է, որ «ուժը հետամուտ է`ԱՀ երաշխավորված և անվտանգ միջազգային ճանաչմանը՝ վերջնական նպատակ ունենալով մայր հայրենիքին դեյուրե միավորումը՝ ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ»:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վահան Բադասյանն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել անկախ Արցախի գաղափարից, վերացնել զուգահեռ գործող ինստիտուտները և գնալ լիարժեք միավորման:

Նախագահի թեկնածու չառաջադրած քաղաքական ուժերից մի քանիսը կարևորում են միասնական հայրենիքի ձևավորումն՝ առանց դրան հասնելու ճանապարհի հստակեցման: Դրանցից է օրինակ Արցախի «Արդարություն» կուսակցությունը:

Մանրամասները՝ «Արմեդիա» ՏՎԳ կողմից ներկայացված աղյուսակ-ում, որտեղ ներկայացված են առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: