ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ ղեկավարը խոսել է համաշխարհային տնտեսության ռեցեսիայի մասին. ՏԱՍՍ

© EPA-EFE/MICHAEL REYNOLDS

Համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում, որը նման է կամ ավելի վատն է, քան 2008-2009 թվականներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան լրագրողների հետ վիդեոկապի միջոցով կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ բոլորի համար պարզ է, որ մենք սկսել ենք տնտեսական անկում ապրել, որը նույնչափ սարսափելի է կամ էլ ավելի վատը, քան 2009-ին էր: Մենք կանխատեսում ենք, որ այն զգալի չափով կվերականգնվի 2021 թվականին, սակայն միայն եթե մեզ հաջողվի հաղթահարել վիրուսն ամբողջ աշխարհում և կանխարգելել իրացվելիության խնդիրն աշխարհում»,-նշել է նա և հավելել, որ խոսքը վերաբերում է 2020 թվականին «բավականին խորը» տնտեսական անկմանը:

Նա կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել խոշոր պարտք ունեցող երկրներին, քանի դեռ դա չի վերածվել լուրջ խնդրի: Գեորգիևնան մատնանշել է, որ Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ճապոնիան արդեն խոստացել են օգնություն ցուցաբերել աշխարհի աղքատ երկրներին: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ երկրները կստանան ֆինանսավորում հնարավորինս արագ»,-նշել է հիմնադրամի ղեկավարը: Կազմակերպությունը, նրա խոսքով, դիտարկում է կանխարգելիչ վարկեր կիրառելու հնարավորությունը պաշտպանական մեխանիզմներ ստեղծելու համար ճգնաժամի նոր բացասական հետևանքների դեպքում: «Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ արտակարգ ֆինանսավորում հատկացնելու մասին [կորոնավիրուսի տարածման կապակցությամբ]»,-հավելել է նա:

Գեորգիևան խորհուրդ է տվել ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին հնարավորինս վճռական կերպով կիրառել համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված տնտեսական միջոցներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: