ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի իշխանության մոտ, գուցե, որոշակի իներցիա է գործում

Արցախի նախագահի մի քանի թեկնածուներ միացել են Ռուսլան Իսրայելյանի կոչին՝ հետաձգել մարտի 31-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն Արցախի Հանրապետությունում՝ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մարտի 28-ին 13։06-ի դրությամբ (երբ վերջին անգամ խմբագրվել է գրառումը) հայտարարությանը միացել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը և Հայկ Խանումյանը։

Հայտարարության մեջ նշվում է․ «Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները»։ Հայտարարությանը միացած նախագահի թեկնածուները հորդորում են «Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանություններին՝ նպաստելու իրավիճակին համարժեք միջոցների ձեռնարկմանն Արցախում»։

Հայտարարությունը բաց է նախագահի թեկնածուների համար՝ միանալու ցանկության դեպքում։ Նշենք, որ ընդհանուր առմամբ նախագահի թեկնածուները 14-ն են։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ առաքելություն է մեկնելու Արցախ՝ ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացնելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դիտորդները նախքան Արցախ մեկնելը կթեստավորվեն։

Այժմ շատ բան կախված է լինելու Արցախի իշխանության որոշումից՝ հայտարարել արտակարգ դրություն և հետաձգել ընտրությունները, թե իրականացրել դրանք ավտանգության հատուկ պայմանների ապահովմամբ։ Սակայն որոշումը դանդաղում է, ինչը ցույց է տալիս, որ Արցախի իշխանության մոտ, գուցե, որոշակի իներցիա է գործում՝ չդիմել արտակարգ իրավիճակ հայտարարելու քայլին, քանի դեռ չկան հաստատված դեպքեր։

Հիշեցնենք, որ Հայաստանում ևս արտակարգ դրություն հայտարարվեց և սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը դադարեցվեց միայն այն բանից հետո, երբ եղավ վարակման հաստատված դեպք։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների օրինակները, որտեղ այսօր իրավիճակը շատ ավելի ծանր է, ցույց են տալիս, որ կանխարգելիչ գործողությունները շատ ավելի արդյունավետ են և անհրաժեշտ, քանի որ վարակի տարածման դեպքում դրա դեմ պայքարը շատ դժվար է դառնում։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: