Ներքաղաքական դասավորվածությունն Արցախում համապետական ընտրություններից հետո

Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն հրապարակեց մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները։
Ըստ նախնական տվյալների, Ազգային Ժողովում ընդգրկվելու է 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ դաշինքը» 16 մանդատով, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 3, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 3, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2։
Մանդատների նման բաշխավծության պարագայում ակնհայտ է, որ քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվում 33 տեղ ունեցող խորհրդարանում ստանալ բացարձակ մեծամասնություն։ Ուստի, ամենայն հավանականությամբ, քաղաքական ուժերը կփորձեն գնալ կոալիցիաների ձևավորման ճանապարհով։ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ հայտարարել է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Առավել հավանական կոալիցիան «Ազատ հայրենիք-ՔԴՄ դաշինքի» և ՀՅ Դաշնակցություն կուսակցության ու Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև է՝ հաշվի առնելով անցյալում այս քաղաքական ուժերի կոալիցիոն համագործակցության փորձը։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը և Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ըստ երևույթին, հավակնելու են ընդդիմության դերին։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը նախագական ընտրություններում աջակցել է երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի մրցակից Մասիս Մայիլյանին, իսկ Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը, չնայած դեռ չի հայտարարել երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին աջակցելու կամ ընդհանրապես ոչ մեկին չաջակցելու մասին, դժվար թե կոալիցիոն համագործակցության գնա «Ազատ հայրենիք-ՔԴՄ դաշինքի» հետ՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի հետ առկա տարաձայնությունները։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Արայիկ Հարությունյանն ապրիլի 1-ին տեղի ունեցած իր մամուլի ասուլիս ընթացքում որևէ մտադրություն ցույց չտվեց՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները, չնայած նրան բավական քիչ ձայներ էին պակասում առաջին փուլում հաղթանակ տանելու համար։ Մյուս թեկնածուների պարագայում բողոքարկման հավանականությունն ավելի փոքր է, բացառությամբ թերևս Մասիս Մայիլյանի:
Փաստացի, կախված նախագահական ընտրությունների արդյունքից, Արցախում կարող է ձևավորվել երկու իրավիճակ։ Առաջինի դեպքում, եթե նախագահ ընտրվի Արայիկ Հարությունյանը, նա կձևավորի կառավարություն, որը կունենա ամուր հենարան խորհրդարանում՝ ի դեմս կոալիցիոն բացարձակ մեծամասնության, կամ 16 մանդատանոց խմբակցության։ Երկրորդ դեպքում, եթե նախագահ ընտրվի Մասիս Մայիլյանը, նա կձևավորի կառավարություն, որը չի ունենա քաղաքական հենարան խորհրդարանում, քանի որ խորհրդարանական ուժերից միայն «Միասնական հայրենիք» կուսակցությունն է աջակցել նրան ընտրություններում, իսկ մյուս քաղաքական ուժերի հետ «Միասնական հայրենիք» կուսակցության այնպիսի կոալիցիան, որը մեծամասնություն կունենա, բավական քիչ հավանական է։
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
այլ նյութեր այս թեմայով
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:...
- Վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ. Արցախի նախագահ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին...
- Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել...
- Արցախում Մեծ Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամ կհատկացնեն Արցախի Հանրապետության նախագահը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան...
-
19:59
Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ գնել Ռուսաստանից
-
19:31
Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները. Լավրով
-
19:00
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը
-
18:51
Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
-
17:18
Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նրան փոխարինել է Արսեն Թորոսյանը
-
17:18
Հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական․ Լավրով
-
16:42
Բանակցություններում երբեք չի եղել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից «կտրելու» հարց. Լավրով
-
16:39
Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Լավրով
-
15:50
Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն նաև Հայաստանի Հանրապետությունում
-
15:45
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
-
15:34
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
-
15:30
Հայտնի են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիա ստացած ընկերությունները
-
14:51
Ամերիկացի գործարարն Իրանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով
-
14:04
Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել
-
13:42
Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել
-
13:38
Հրապարակվել է Արցախում բնակվարձերի փոխհատուցման մասին տվյալները
-
13:34
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից
-
13:28
ՀՀ ՄԻՊ-ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
-
13:25
Ալիևի արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ. ՄԻՊ
-
13:11
Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 6 կմ/ժ