Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը

Ալեքսանդր Քեմուրջյան` ականավոր ինժեներ-կոնստրուկտոր, տիեզերական տրանսպորտային մեքենաշինության խորհրդային գիտական դպրոցի հիմնադիր, առաջին մոլորակագնացների հեղինակ:
Նա ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 5 մենագրությունների և ավելի քան 50 հայտնագործությունների: Քեմուրջյանի կյանքի գխավոր գործը դարձավ տիեզերական տեխնիկայի ստեղծումը և մասնակցությունը լուսնի մակերևույթի հետազոտման` աշխարհում առաջին ավտոմատ ինքնագնաց սարքի ստեղծմանը: Նա եղել է լուսնագնացի ինքագնաց շասսիի գլխավոր կոնստրուկտորը, որն էլ դարձրեց «Լուսնագնացը» լուսնագնաց:
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի ընտանիքից: Նրա մանկության և պատանեկության տարիներն անցել են Բաքվում:
1940թ. Ալեքսանդրը մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի` Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, իսկ 1942-ին ինքնակամ գնացել է ռազմաճակատ: Նա Կուրսկի ճակատամարտի, Դնեպր, Վիսլա, Դեսնա և Օդրա գետերի համար մղված մարտերի մասնակից է, պատերազմի ավարտը դիմավորել է 1945 թվականին Պոմերանիայում:
1951թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի` Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը և գործուղվել է աշխատելու համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ: 1951-ի սեպտեմբերից Ալեքսանդր Քեմուրջյանի ողջ կյանքը անքակտելիորեն կապվեց այդ կազմակերպության հետ, որտեղ նա դարձել է ինժեներից մինչև ինստիտուտի տնօրենի տեղակալ և գլխավոր կոնստրուկտոր:
1959-1963 թթ. Քեմուրջյանը զբաղվել է օդային բարձիկներով ցամաքային տրանսպորտային միջոցների ստեղծմամբ: Օդային բարձիկներով մարտական պարեկա-հետախուզական մեքենայի մակետները հասցվել են բնության մեջ փորձարկումների մակարդակի: Այդ մեքենան ունակ էր տեղափոխելու 12 դեսանտայիններից կազմված խմբի ՝ հաղթահարելով ճահիճներ, ջրային տարածություններ ու անանցանելի ճանապարհներ: Մշակվում էր նույնիսկ Անտարկտիդայում այդ մեքենայի օգտագործման տարբերակը:
1963թ. Քեմուրջյանը նշանակվել է «Լուսնագնացի» ինքնագնաց շասսիի ստեղծման աշխատանքների ղեկավար: 1963-1973թթ. նա գլխավորել է լուսնագնացների ավտոմատ ինքնագնաց շասսիների և փոքր մարսագնացի ստեղծման և նախագծման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ մշակվել են մոլորակագնացների` որպես տիեզերական նշանակության տրանսպորտային մեքենաների նախագծման հիմունքները, ինչպես նաև ստեղծվել են աշխարհում առաջին մոլորակագնացները` «Լուսանգնացները», մարսագնացները, Մարսի և իր արբանյակ Ֆոբոսի մակերևույթին թռիչքաձև տեղաշարժվելու համար ստեղծված ապարատներ: Քեմուրջյանի ղեկավարությամբ նախագծված սարքերի օգնությամբ են ստացվել տվյալներ Լուսնի և Վեներայի մակերևույթի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների մասին:
Քեմուրջյանը մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը: 1986 թվականի մայիսին գործուղվել է վթարի վայր՝ տրանսպորտային տեխնիկայի աշխատանքի պայմանների գնահատման համար: Նրա ղեկավարությամբ սեղմ ժամկետներում ստեղծվեց հեռակառավարվող մասնագիտացած տրանսպորտային ռոբոտ՝ СТР-1, որն էական օգնություն ցուցաբերեց վթարի հետևանքների վերացման գործում:
Քեմուրջյանի ծառայություններն ըստ արժանվույն գնահատվել են. նա տեխնիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Լենինի, Արիության, Կարմիր Աստղի, Հայրենական պատերազմի, Պատվո շքանշաններով, ինչպես նաև ԽՍՀՄ Տիեզերագնացության Ֆեդերացիայի մեդալով և մարտական մեդալներով: Իսկ 2006 թվականին Տիեզերագնացության Ֆեդերացիայի կողմից որոշում ընդունվեց սահմանել պարգև՝ Քեմուրջյանի անվան մեդալ:
Նա միջազգային մի քանի գիտական ընկերությունների անդամ էր` Մոլորակային միության (ԱՄՆ) և Եվրոպայի երկրաֆիզիկական միության (Գերմանիա), Տիեզերական տարածության հետազոտությունների հանձնաժողովի թղթակից-անդամ (Ֆրանսիա):
Քեմուրջյանի անունը գրանցված է Մեծ Բրիտանիայում հրատարակված «20-րդ դարի նշանակալից մարդիկ» գրքում:
Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանը կյանքից հեռացել է 2003 թվականի փետրվարի 24-ին, նրա աճյունն ամփոփված է Սանկտ-Պետերբուրգի հայկական գերեզմանոցում:
1997 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանի անունով է կոչվել Արևային համակարգի փոքր մոլորակներից մեկը:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
18:10
Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները
-
17:23
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
-
17:06
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը
-
16:50
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննակվել է Արցախի պաշտպանության հարցը
-
16:43
Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի խորհրդականը
-
16:27
Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելամտություն, ոչ համերաշխություն. Զուրաբիշվիլի
-
16:25
Կփլուզվի՞ արդյոք Թուրքիայի տնտեսությունը
-
16:00
Սպասվում են տեղումներ նաև ձյան տեսքով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:53
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը
-
15:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
-
15:41
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
-
15:30
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
-
14:48
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
-
14:30
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
-
14:00
Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
-
13:10
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
-
13:01
ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել
-
12:16
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար
-
11:53
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ
-
11:02
Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 10,8 կմ/ժ