Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:
Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել հայ ժողովրդի անվտանգության վրա:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար:
105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է: Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:
Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:
Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար:
Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»։
այլ նյութեր այս թեմայով
- Ցեղասպանության համահայկական հռչակագրի ընդունումից մինչև այսօր. Ո՞ր փուլում է Ցեղասպանության իրավական պահանջների թղթածրար մշակելու գործընթացը Համահայկական հռչակագրում ամրագրում ստանալով՝ այս նախաձեռնությունն ու պահանջատիրության գործընթացը բարձրացան...
- Պատմության խեղաթյուրման հերթական փորձը, կամ Էրդողանի՝ «ընդհանուր ցավի» հայեցակարգը Էրդողանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ 2014...
- Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային. Ջասթին Թրյուդո Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում...
- Թուրքիայի քրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ, ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հասարակական խաղաղությանը։...
- Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգում է ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը, որոնք հանգեցրել են...
-
21:09
Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից
-
20:48
Ռուսաստանը որոշել է վտարել Ուկրաինայի հյուպատոսին
-
19:08
Ականջահաճո շոուների պակաս նախընտրական Հայաստանում չի լինի (Աուդիո)
-
18:32
Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
-
18:05
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:23
Բաքուն ստացավ այն, ինչ իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում. Էդվարդ Նալբանդյան
-
16:40
Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա. Նիկոլ Փաշինյան
-
15:42
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
-
14:18
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
-
13:46
Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
-
13:03
Էրդողան. Իսրայելն իսլամի թշնամին է
-
12:25
ՌԴ ՆԳՆ-ն ԱՊՀ երկրներից պահանջել է մինչեւ հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին
-
11:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ
-
11:01
Մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են անօրինական արարքներ կատարելով. ՄԻՊ
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 207973-ի
-
10:27
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:10
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ
-
08:33
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը
-
22:22
Մոսկվան մտադիր է արգելել ամերիկյան ՀԿ-ների գործունեությունն իր երկրում
-
22:04
Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:45
Երկրագունդ. ԱՄՆ-ՌԴ սրացում
-
15:59
44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած ապրումներն ու հույզերը. հարցազրույց «Պատուհանից ներս» գրքի հեղինակի հետ
-
17:33
ԵՄ-ն սառեցնում է Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցների ծրագիրը
-
12:03
Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել հայ ռազմագերիներին. Human Rights Watch
-
16:16
Էրդողանը Պուտինի մասին Բայդենի հայտարարությունն անընդունելի է համարում
-
13:10
Ալիևի շոուները Արցախի օկուպացված տարածքներում երեք զուգահեռ հարթություններում խնդիրներ լուծելու նպատակ են հետապնդում. Կ. Բեքարյան (Audio)
-
14:38
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
10:48
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են. ՄԻՊ
-
15:59
Թուրքիան ոչ միայն հարված է հասցնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին, այլ նաև ԵԱՀԿ կառույցին՝ ամբողջությամբ
-
12:37
Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 8 կմ/ժ