ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն, իր երդմնակալության արարողության ընթացքում դիմելով ներկաներին և ժողովրդին, ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ մեծարգո վարչապետ, ԱՀ մեծարգո նախագահ, սրբազան հայր և հարգելի ներկաներ, խորհրդանշական է, որ ԱՀ նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում եմ  պատմական Շուշիում, այն էլ՝ հաղթական մայիս ամսին: Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի  բաղձալի բարձունքը ես և բոլոր մարտիկները մի երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր:

Մեզ հաջողվել է հասնել միացյալ և ազատ հայրենիք ունենալու երազանքին: Այժմ նոր  երազանքներ  ունենալու և հասնելու ժամանակն է:

Երդվում եմ, որ Արցախի հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և մի շարք այլ  համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ...»:

Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ Արցախի ԱԺ հաջորդ նիստը ևս տեղի կունենա Շուշիում: Նպատակ ունեն հետայսու  ԱԺ նիստերն անցկացնել Շուշիում և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, հաղորդում է Panorama.am

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի է ունենում Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: