Ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում. Քըրք Քըրքորյան

Իր եզակի հարցազրույցներից մեկում Քըրք Քըրքորյանը նշել է, որ երբ ինը տարեկանում թերթ էր վաճառում, չէր պատկերացում, որ այդ թերթերը մի օր իր մասին էլ են գրելու: «Ես դպրոց չէի գնում, սակայն սկսեցի բիզնեսով զբաղվել վաղ հասակում: Ես բիզնեսի տարբեր տեսակներ եմ փորձել, և իմ բախտը պետք է բերեր»,- նշել է Քըրքորյանը: Եվ, իսկապես, նրա բախտը բերեց: «Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել իմ ընտրության արդյունքում: Ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում»,- կարծում էր Քըրքորյանը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թ. Ֆրեզնոյում 1890-ին Խարբերդից գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։ Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այդ ժամանակ նա յուրաքանչյուր թռիչքի համար վաստակել է 1000 դոլար: Պատերազմի ժամանակ վաստակած գումարը նա հետագայում օգտագործել է օդանավերի բաժնետոմսերի բիզնեսով զբաղվելու համար: 1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որը հետագայում վաճառել է և սկսել ներդրումներ անել կինեմատոգրաֆիայի ասպարեզում: Այնուհետև Քըրքորյանը սկսել է ակտիվ ներդրումներ անել հյուրանոցային բիզնեսում: Հենց նրան են համարում Լաս Վեգասի ներկայիս տեսքը ստեղծողը՝ անվանելով Լաս Վեգասի արքա:
Գործարարն ամուսնացած է եղել չորս անգամ: 1943 թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանն ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին, և որդեգրել է ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։ 1999 թվականին նա ամուսնացել է երրորդ անգամ, իրենից 48 տարի փոքր թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ, ումից մեկ ամիս անց ամուսնալուծվել է: 2014 թվականին Las Vegas Sun կայքը հայտնեց, որ Քըրքորյանն ամուսնացել է չորրորդ անգամ, Ունե Դևիսի հետ: Քըրքորյանն աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն է եղել՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ՝ զիջելով աշխարհի ամենատարեց միլիարդատեր 100 տարեկան Դևիդ Ռոքֆելլերին:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Քըրքորյանի կարողությունը կազմում է 3,6 մլրդ դոլար:
Հայ ժողովուրդը հպարտանում է Քըրքորյանով ոչ թե նրա հաջողակ գործարար լինելու համար, այլ արժանի հայորդի լինելու: Քըրքորյանի ստեղծած Լինսի հիմնադրամը հսկայական օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին հայկական երրորդ հանրապետության և Արցախի կայացման դժվար ճանապարհին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Քըրքորյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Քըրքորյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա, և հայ ժողովուրդը միշտ կհիշի նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով:
այլ նյութեր այս թեմայով
- Էմիլ Ջամիլ Լահուդը` Լիբանանի հայ նախագահը Հայերն, իրենց հերթին, մեծ ներդրում են ունեցել Լիբանանի զարգացման գործում: Ողջ պատմության ընթացքում բնակվելով...
- Դոլմաբահչե դղյակը՝ հայերի կողմից կառուցված Ստամբուլի մարգարիտը Հայկական ընտանիքի անդամները ծառայել են սուլթաններին գրեթե մեկ դար: ճարտարապետների մի քանի սերունդներ կառուցել...
- Գևորգ Նալբանդյան. Եթովպիայի օրհներգի հայ հեղինակը Այս էկզոտիկ հնագույն երկրում հայկական փոքր սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական և մշակութային կյանքի...
- Այվազովսկու հայկական սերը Աննան շատ էր սիրում Այվազովսկուն և չէր պահանջում ավելի մեծ ուշադրություն, քան նկարիչը կարող էր տալ: Այվազովսկին...
- Սրբուհի Էլիաս` հայուհի, որը դարձավ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը Սրբուհու դերը Նոր Զելանդիայի հասարակական կյանքում անգնահատելի է:
-
20:40
Չավուշօղլուն նշել է, թե որ դեպքում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
-
19:59
Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ գնել Ռուսաստանից
-
19:31
Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները. Լավրով
-
19:00
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը
-
18:51
Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
-
17:18
Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նրան փոխարինել է Արսեն Թորոսյանը
-
17:18
Հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական․ Լավրով
-
16:42
Բանակցություններում երբեք չի եղել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից «կտրելու» հարց. Լավրով
-
16:39
Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Լավրով
-
15:50
Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն նաև Հայաստանի Հանրապետությունում
-
15:45
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
-
15:34
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
-
15:30
Հայտնի են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիա ստացած ընկերությունները
-
14:51
Ամերիկացի գործարարն Իրանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով
-
14:04
Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել
-
13:42
Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել
-
13:38
Հրապարակվել է Արցախում բնակվարձերի փոխհատուցման մասին տվյալները
-
13:34
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից
-
13:28
ՀՀ ՄԻՊ-ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
-
13:25
Ալիևի արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ. ՄԻՊ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 5 կմ/ժ