ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 484,74 դրամ ԱՐԾԱԹ - 370,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 321,76 դրամ

Արցախյան գործընթացում սեփական հայեցակարգը մշակելու փոխարեն Փաշինյանը ձգտում է նորարար երևալ

Ադրբեջանի կողմից շարունակվող ու աստիճանաբար էլ ավելի աճող ռազմատենչ հռետորաբանությանն ու պատերազմի սպառնալիքներին Հայաստանի վարչապետը երեկ ԱԺ ամբիոնից պատասխանեց կոչով՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել և հրապարակային համաձայնվել իր առաջարկած բանաձևին, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Ուրիշ բանաձև չկա»,- ընդգծեց նա:

Ակնհայտ է, որ սա դժվար է ադեկվատ պատասխան համարել Բաքվին: Առավել ևս այն պարագայում, որ Հայաստանի վարչապետն արդեն 2 տարի է պնդում է այս թեզը, որը ոչ միայն անարձագանք է մնում Ադրբեջանի կողմից և չի նպաստում վստահության կառուցմանն ու Հայաստանի կառուցողական իմիջի ամրապնդմանը, այլև վնաս է հասցնում մեր շահերին՝ հարցականի տակ դնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն կախվածության մեջ դնելով Ադրբեջանի կամքից:

Ժամանակն է հասկանալ Ադրբեջանի հետ խոսելու այս բառակազմից հրաժարվելու անհրաժեշտությունը և հանդես գալու այնպիսի հստակ հայեցակարգով, որը մի կողմից հասկանալի և ընկալելի կլինի միջազգային հանրության համար, զերծ կլինի ինքնահակասականությունից, մյուս կողմից՝ թույլ չի տա Ադրբեջանին հետևողականորեն ամրապնդել իր դիրքերը բանակցային գործընթացում և միջազգային հարթակներում:

Եթե նույնիսկ այսօր աշխարհի համար ընկալելի է, որ Հայաստանն առաջ է շարժվում խաղաղության բովանդակությամբ, միջազգային հանրության համար բոլորովին հասկանալի չէ, թե Հայաստանն ինչ նպատակներ է հետապնդում և ինչի շուրջ է պատրաստ կառուցողական երկխոսության: Օգտվելով դրանից՝ Ադրբեջանն աստիճանաբար էլ ավելի համոզիչ է դարձնում իր այն թեզը, որ Հայաստանն այսօր տապալում է բանակցային գործընթացն ու Բաքվին այլ ելք չի մնում, քան ուժով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Հասկանալի է, որ սա մեզ համար շատ վտանգավոր միտումներ պարունակող գործընթաց է:

Սակայն այս ամենի մասին մտածելու և հայեցակարգի մշակման ուղղությամբ աշխատանք տանելու փոխարեն Հայաստանի վարչապետը փորձում է հերթական անգամ նորարար երևալ և Ադրբեջանի ղեկավարությանը սպառնում է Ադրբեջանի ժողովրդի հետ ուղիղ խոսելով: Այս թեզի ողջ միամտությունը կայանում է նրանում, որ այսօր առկա պայմաններում Հայաստանից հնչող ոչ մի խոսք չի կարող ընկալվել և ազդել ադրբեջանական ժողովրդի գիտակցության վրա, որը տարիներ շարունակ սնվել է հակահայկականությամբ: Սակայն, միատմություն զատ, սա նաև վտանգավոր թեզ է՝ առավել ևս այն ձևակերպմամբ, որ տվել է Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
30.01.2022
17°  30° 
31.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։