Հայաստանում ընթացող զարգացումները հարվածում են ներդրումային գրավչության կարևորագույն չափորոշիչներից մեկին` քաղաքական կայունությանը

Այն, որ երկրի ներքաղական զարգացումները չեն կարող շրջանցել տնտեսական ոլորտը, կասկածից վեր է: Խնդիրն այս պահին բացասական էֆեկտի ժամկետայնության գնահատականի մեջ է, ինչպես նաև`հասկանալու, թե հատկապես որ ուղղությունն է ավելի շատ հայտնվելու հարվածի ներքո:
Առաջնային տուժող ոլորտներից մեկը Հայաստանի ներդրումային միջավայրն է: Քաղաքական ցնցումներն, անշուշտ, կարճաժամկետ կտրվածքում ազդելու են մակրոտնտեսական ցուցանիշների վրա, նկատելի կլինի կապիտալի արտահոսք: Որպես այս ամենի ամենաթարմ վկայություն, հիշենք 2018թ.-ը, երբ և' բանկերից, և' երկրից առհասարակ, «կապիտալի փախուստ» նկատվեց: Այդ ժամանակ, տնտեսական աճը ևս կրճատվեց, մոտ 2 տոկոսով: Սակայն այս ցուցանիշները վերականգնելի են և դա նաև ազդակ է, որ մտահոգվելու տեղ ունենք ավելի խորքային ու գլոբալ հարցերում, ինչպիսին է երկրի ներդրումային գրավչությունն առհասարակ:
Նախորդ երկու տարիների ընթացքում մենք այս ոլորտում հանգել ենք ճգնաժամի` պայմանավորված վարվող «տնտեսական քաղաքականությամբ»: Այն մտավախությունը, որ քաղաքական ցնցումները լուրջ հարված են հասցնելու ներդրումային ոլորտի վրա, ապացուցված է նաև միջազգային փորձով: Եթե հիշենք երկրների ներդրումային գրավչության` միջազգային պրակտիկայում առկա գնահատման հիմնական չափորոշիչները, որոնցում ի թիվս տնտեսական, սոցիալական, ֆինանսական, ռեսուրսների, աշխատանքային, արտադրողական և այլ կրիտերիաների, մշտապես, որպես առաջնային ու կարևորագույն գործոն, նշվում է նաև քաղաքականը: Տարբեր ռեյտինգային կազմակերպությունների կամ ներդրումների գնահատման մեթոդոլոգիաների մոտ քաղաքական գործոնը կարող է դիտարկվել ուղղակի հենց այդ անվան, կամ այլ չափորոշիչների ներքո, ինչպիսիք են օրինակ, կազմակերպությունների, անհատ տնտեսվարողների նկատմամբ ազդեցության գործոնը, բիզնեսավարման ազատության, ներքին ու արտաքին քաղաքական ճնշումների մակարդակի և այլն: Եվ հետևաբար այն, ինչ տեղի է ունենում այսօր մեզ մոտ, հատկապես, երբ այս գործընթացների արդյունքում իրավական պրոցեսների մեջ են ներառվում նաև բիզնես կառույցներ, ներդրումային գրավչության տեսանկյունից ստեղծվելու են այնպիսի խնդիրներ, որոնց հաղթահարման համար դժվարպատկերացնելի է` որքան ժամանակ է մեզ պետք:
Պետք է նշել, որ անցյալ տարվա ընթացքում ռեյտինգային որոշ գործակալությունների կողմից արված գնահատականները, որոնք փորձ էր արվում ներկայացնել, որպես դրական ազդակ այդ թվում ներդրումային միջավայրի վրա, իրականում ոչ մի որոշիչ ազդեցություն չունեին, և դա մենք տեսնում ենք պակասող օտարերկյա ներդրումների մասին ցուցանիշներով: Եվ դա սպասելի էր, որովհետև այդ կազմակերպությունների վարկանիշները սովորաբար ունենում են նաև քաղաքական երանգներ, և հաճախ գնահատականի վատթարացումը կամ լավացումն ուղեկցվում է նաև իշխանություններին որոշակի մեսիջներով: Հայաստանում կա նոր իշխանություն, որը հայտարարում է բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչին ի պատասխան հետևում են այդ ընկերությունների ազդակները`որոշակի դրական փոփոխությամբ: Բայց ընդհանուր առմամբ, փոփոխություններն այնքանով, որքանով որ ունեցանք մենք նախորդ տարվա ընթացքում, իրականում «օգտակար են» առավելագույնը նոր վարկային միջոցներ ներգրավելու տեսանկյունից: Բոլոր դեպքերում էլ մեկ նիշի, մեկ «պլյուսի» ավելացումը, եղած մակարդակի համեմատ, երկիրը դուրս չի բերում ռիսկայնության գոտուց: Հայաստանը շարունակում է մնալ ներդրումների համար ռիսկային գոտում, ըստ վարկանիշային գործակալությունների չափորոշիչների, ինչն էլ հաշվի է առնում օտարերկրյա ներդրողը: Մյուս կողմից մենք ունեցանք Doing Bussiness –ի վարկանիշում զգալի հետաճ, ինչը ներդրումների համար ավելի մեծ նշանակություն ունեցող գնահատական է, քանի որ ներկայացնում է հենց տնտեսական գործունեության հետ կապված խնդիրները:
Նախորդ երկու տարիներին իշխանության չհաշվարկված քաղաքականության արդյունքում խիստ վնասվել է ՀՀ ներդրումային միջավայրի իմունիտետը, ինչի վերականգնման համար ժամանակ ու կառավարչական աննկարագրելի մեծ ունակություններ են պետք:
այլ նյութեր այս թեմայով
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
- ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
17:02
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ․ ԶԼՄ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4,63 կմ/ժ