ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 407 դրամ -1,31 EUR - 423 դրամ -6,75 RUB - 7 դրամ -0,83 GBP - 492 դրամ -4,42
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ նախարարի արձագանքը բողոքի ակցիայի մասնակիցների առաջարկին տարակուսանք է առաջացնում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող ռուսաստանաբնակ հայերի երկխոսությունը մի շարք խնդիրներ է վերհանում կապված ԱԳՆ-ի աշխատանքի հետ:

Արդեն բավականին տևական ժամանակ է, այդ թվում նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջնային խնդիրներից է դարձել կորոնավիրուսային համավարակի արդյունքում սահմանների փակվելուց իր քաղաքացիների համար առաջացած դժվարությունների կարգավորումը:

Սակայն, ինչպես պարզ է դառնում բողոքի ակցիայի մասնակիցների հետ ԱԳ նախարարի զրույցից, այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ աշխատանքը խիստ սահմանափակ է:

Այսպես, արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հստակ տեղյակ չի, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը օտարերկրյա քաղաքացիների ընդունելու հարցում: Եվ սա այն դեպքում, երբ արդեն բավականին երկար ժամանակ է Ռուսաստանում բնակվող կամ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները: Ընդ որում, նկատենք, որ խոսքը ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի մասին է, որի հետ հարաբերությունների որակը և հետևաբար քննարկվող հարցերի օրակարգը միանգամայն այլ բան էենթադրում:

Ավելին, ԱԳ նախարարը զարմացավ, երբ ակցիայի մասնակիցներն առաջարկեցին ռուսական կողմի հետ ինչ-որ համաձայնության գալ… Իհարկե, ամեն երկիր ինքն է որոշում, թե երբվանից և որ երկրի քաղաքացիների համար չեղարկի իր տարածք մուտքի սահմանափակումները, սակայն որոշակի բացառությունների մեխանիզմների մասին բանակցություններ, խորհրդակցություններ սկսելը, հատկապես վերջին ամիսներին, երբ երկրների մեծ մասը զգալիորեն մեղմացրել է սահմանափակումները, այնքան էլ զարմանալի և տարօրինակ միտք չէ, ինչպես թվաց նախարարին: Ենթադրվում էր, որ հենց դրանով պետք է զբաղված լիներ արտաքին գործերի նախարարությունը վերջին շրջանում, բայց ավաղ… ԱԳՆ-ում իրական աշխատանք իրականացնելու փոխարեն նախընտրում են թաքնվել «ամեն երկիր իր քաղաքականությունն» է իրականացնում արտահայտության հետևում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4,63 կմ/ժ
25 C°
 
31°  20° 
02.07.2022
28°  17° 
03.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: