ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ

Կենտրոնական բանկը փետրվարի 2-ին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով: Արդյունքում Հայաստանում սահմանվեց 5,5 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույք:

Հիշեցնենք, որ սա վերջին երկու ամիսների ընթացքում ԿԲ նմանատիպ երկրորդ գործողությունն է: Նախորդն արվեց 2020թ.-ին դեկտեմբերի 15-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ 1 %-ով:

Հաշվի առնելով հանգամանքը, որը ՀՀ Կենտրոնական բանկը որդեգրել է գնաճի կայուն մակարդակը պահելու քաղաքականությունն, ապա որպես այդ ուղղությամբ  արվող գործողություն, ամենաընդունվածն աշխարհում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչ-որ իմաստով օրինաչափ գործողություն է: Բայց օրինաչափությանը զուգահեռ խիստ անհրաժեշտ է գնահատել այդ գործողության արդյունավետությունը, հատկապես հաշվի առնելով, որ գործ ունենք անգամ ճգնաժամի տեսանկյունից ոչ այնքան օրինաչափ իրավիճակի հետ:

Նախ հիշեցնենք, որ վերաֆինսավորան տոկոսադրույքն այն փողի գինն է, որը ԿԲ-ն ուղղում է առևտրային բանկերին՝ տնտեսությանն ու անհատներին հետագա վերավարկավորման նպատակով:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի տնտեսական էֆեկտը կայանում է հետևյալում. այն բարձրանալով, փաստացի թանկանում են տնտեսությունում շրջանառվող միջոցները, հետևաբար՝ նվազում է դրանց հասանելիությունը: Քիչ հասանելի միջոցները զսպում են տնտեսական գործընթացները: Օրինակ, քաղաքացիների համար վարկային միջոցների հասանելիության կրճատման արդյունքում նվազում է նրանց կողմից իրականացվող ծախսերը բարիքների կամ ծառայությունների ձեռքբերման համար: Արդյունքում, կրճատվում է վերջիններիս պահանջարկը, ինչը նվազեցնում է գները:

Այսօր փաստացի գործ ունենք ԿԲ-ի կողմից այս պրոցեսի իրականացման հետ, ինչի վերջնանպատակը գների աճը զսպելն է:

Երկու հանգամանքի վրա կարծում ենք արժե ուշադրություն դարձնել: Առաջինը գրեթե երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ այս գործիքին դիմելու հանգամանքն է, որը զուգորդվում է գների կայունացման հետ կապված մեղմ ասած ոչ այնքան մխիթարական պատկերով: Հետևաբար գործիքի կիրառման արդյունավետությունը հարցականի  ներքո է:

Մյուս կողմից ևս մեկ անգամ վերաֆինասնավորման տոկոսադրույքի գործիքով կարելի է զսպել շուկայական գործնթացներով պայմանավորված գների աճը, օրինակ՝ գների համաշխարհային աճի ազդեցությունը: Մինչդեռ մեզ մոտ ներկայիս գնաճի պատճառների թվում զուտ շուկայական գործոնները միակը չեն, կամ նույնիսկ՝ փոքր մասնաբաժին ունեն: Փոխարենը մեծ է այնպիսի գործոնների ազդեցությունն, ինչպիսին են գազի սակագնի թանկացումը, հոսանքի թանկացումը, որոնց ազդեցությունը  փոքր չէ գների վրա: Գնաճի այսօրվա տեմպին մեծապես նպաստում է դրամի արժեզրկումն ու առհասարակ տնտեսությունում պահպանվող անորոշությունն ու բացասական սպասումները, բայց դրանք առանձին խնդիր են և դժվար թե նույն վերաֆինանսավորման տոկոսադրույքով լուծվող:

Այս ամենը հաշվի առնելով, դժվար է սպասել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ այս կարճ ժամանակահատվածում  ևս մեկ անգամ բարձրացումն առանձնապես լուրջ ազդեցություն կունենա գների աճի տեմպի վրա:

Փոխարենն այն հղի է տնտեսության համար առանց այդ էլ առկա խնդիրներն է՛լ ավելի խորացնելու վտանգով: Մասնավորապես, 2020թ.-ին տարեսկզբից երկու անգամ վերանայվեցին բյուջեի տարեկան սպասվող հարկային եկամուտները, ինչի արդյունքում, ելնելով տնտեսությունում ստեղծված իրավիճակից, սպասվող հարկային եկամուտների թիվը նվազեցվեց: Բայց անգամ այդ պարագայում հարկային եկամուտների հավաքագրումը խնդիրների առաջ կանգնեց՝ գրացելով բյուջետային ճեղք:

Իհարկե, ԿԲ-ն իրականացնում է իր ֆունկցիաները, բայց դրանք այսօր փաստացի ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, կարծես, գործնական առնչություններ քիչ ունեն:

Հասկանալի է, որ գնաճի պայմաններում ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքների չկիրառումը պետք է ունենա հստակ հիմնավորում, որից բխում է պատասխանատվություն ստանձնելու խնդիրը: Մյուս կողմից այս գործիքակազմի չկիրառումն արդարացված լինելու համար պետք է ունենա երկընտրանք: Իսկ լավագույն երկընտրանքը ճգնաժամային կառավարման նորմալ տրամաբանության ներքո պետական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունն է:

Արդյո՞ք վերջին մեկ տարվա ընթացքում նման փոխգործակցության կամ առհասարակ ճգնաժամային կառավարման նշույլ անգամ նկատվել է մեզ մոտ: Կամ արդյո՞ք կարելի է պատերացնել, ԿԲ ղեկավարության ու, օրինակ, Էկոնոմիկայի նախարարի միջև փոխադարձ համագործակցություն, որի արդյունքում հնարավոր է գտնել ոչ օրինաչափ լուծումներ:

Մնում է միայն արձանագրել, որ Հայաստանի ավերված տնտեսությունում խիստ պահանջարկ ունեցող փողը թանկացավ ևս 0,25 տոկոսային կետով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: